Թուրքիայում երկօրյա այցով գտնվող Սիրիայի վարչապետ Նաջի Օթրինի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի մի շարք հանդիպումներից և քննարկումներից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում Էրդողանը բարձր է գնահատել Սիրիայի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակը և զբոսաշրջության աճը: Էրդողանը նաև շեշտել է, որ իրենց նպատակներից մեկը խաղաղության մթնոլորտը ամբողջ տարածաշրջանում տարածելն է:
Թուրքիայի Ազգային ժողովի Սիրիայի հետ բարեկամության խմբի անդամ Քիրիշչին հետևյալ գնահատական է տվել թուրք-սիրիական հարաբերություններին: «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո « հարևանների հետ զրո խնդիրներ» քաղաքականությունը առաջ քաշելով՝ Թուրքիան հարևան երկրների հետ սկսեց երկխոսություն կառուցել: 10 տարի առաջ պատերազմի նախաշեմին գտնվող Սիրիայի հետ մեր երկխոսությունը ներկայումս արդեն եղբայրության մակարդակի է հասել»: