Վաղը ժամը 14:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Յանիս Սարկիսովի գործով դատական նիստը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հիշեցնում է, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանին սպանելու համար ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, դատապարտվեց 10 տարի ազատազրկման:
Նախորդ դատական նիստի ընթացքում Յանիս Սարկիսովի պաշտպանը բողոքարկել է դատավճիռը վերաքնիչ դատարանում՝ պարզաբանելով, թե Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառը արտամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանությունն է` թույն խմելու միջոցով:










































