Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Պիրատները» օրենքին մի աչքով են նայում

2011-ի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին ԱԺ կողմից ընդունված «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման» ՀՀ օրենքը:

Այլ կերպ ասած` Հայաստանը «պիրատության» դեմ օրինական պայքար է փորձում սկսել, ինչը լրջորեն անհանգստացրել է իշխանական որոշ ուժերի, անհատ պաշտոնյաների: Հետաքրքիրը շրջանառվող այն տեղեկություններն են, որ այդ լոբբիստներն իրենց լոբբինգը փորձում են իրականացնել օրենքի անունը կրող մի կուսակցապետի` «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջոցով. ստորագրություններ են հավաքում` վերջինիս միջոցով ԱԺ-ին փոխանցելու և օրենքը հետ կանչելու համար:
Թե ինչն է այս լոբբիստներին անհանգստացրել, կամ ով ինչ է կորցնելու կամ շահելու այդ պայքարից` փորձենք տրամաբանել: Միանգամից ասենք, որ խոսքը ստվերում շրջանառվող և միայն նեղ շրջանակի գրպանները մտնող հարյուրավոր միլիոնների հասնող գումարների մասին է: Արդյունքն այն է, որ դրանից տուժում են ստեղծագործողները` երգ, ֆիլմ արտադրողները, դրանք օրինական կարգով իրացնողները, սպառողը և իհարկե պետությունը: Մինչդեռ նոր օրենքը նպատակ ունի պաշտպանել այն ամենը, ինչ հնարավոր է ստեղծել և պահպանել սկավառակի վրա. խոսքը մշակույթի բնագավառի ստեղծագործողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների հեղինակային իրավունքների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների հարակից իրավունքների պաշտպանության մասին է և ոչ միայն. սպառողները կկարողանան ավելի որակյալ (ոչ կեղծված) ապրանք գնել, տնտեսվարողների համար կապահովվեն արդարացի մրցակցային պայմաններ և ապրանքային նշանները լրացուցիչ պաշտպանվածություն կունենան, այդ ոլորտից պետբյուջե հավաքագրվող գումարներով էլ կապահովվի պետության տնտեսական անվտանգությունը, կնվազեցվեն սոցիալական հողի վրա հավանական համարվող հասարակական ընդվզումները:
Նշյալ շուկան ուսումնասիրող տեղի և արտերկրի փորձագետները նշում են, որ հայաստանյան սկավառակների շուկայում լավագույն դեպքում ընդամենը 10 տոկոսն է ոչ կեղծված ապրանք: Այսինքն` 90-95 տոկոս շրջանառությունից ստացված եկամուտները արտադրանք ստեղծողներին ու բյուջեն տեսնելիս գոլորշիանում են և բյուրեղանում միայն որոշ մարդկանց գրպաններում, այն մարդկանց, ովքեր շահագրգռվածություն և լծակներ ունեն այս կամ այն պետական մարմնում խախտումը չարձանագրելու, քրեական գործ չհարուցելու, դատարանի աչքերը փակելու: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը` փորձենք մեկ օրինակով բացատրել:
2010-ի ապրիլին BSA («Բիզնես սոֆթ ալյանս») միջազգային ընկերությունը ՀՀ ոստիկանության հետ միասին ստուգայցեր էր կատարել Երևանի համակարգչային խանութներ` պարզելու «Մայքրոսոֆթ» ընկերության արտոնագրված ծրագրային փաթեթներ վաճառո՞ւմ են, թե՞ ոչ: Արդյունքում BSA-ի պաշտոնական ներկայացուցիչ, «Մայքրոսոֆթ» ընկերության իրավական շահերի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ «Մայքրոսոֆթ»-ը քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ 24 դիմումներ է ներկայացրել ոստիկանություն` խանութների և բիզնես-ընկերությունների դեմ` «Մայքրոսոֆթ»-ի ծրագրերն առանց արտոնագրի օգտագործելու համար: Տուժած ընկերության փորձագետների հաշվարկով, «Մայքրոսոֆթ»-ին հասցված ընդհանուր վնասը (միայն Երևանում կատարված ուսումնասիրության արդյունքում) կազմել էր 33 մլն 144 հազար դրամ կամ մոտ 86 հազար դոլար: Այդուհանդերձ, ընկերությունը փորձել էր ըմբռնումով մոտենալ իրավախախտներին, և հաջողվել էր 2 խանութների հետ հաշտության պայմանագիր կնքել ու ստանալ 5000 դոլարի չափով հասցված վնասը, իսկ մնացածի հետ հարցերը տեղափոխվել էին իրավական դաշտ, որովհետև հայերի մի ստվար մասը չի սիրում օրինական վճարումներ անել` նույնիսկ այն դեպքում, երբ գողոնը ձեռքը բռնել ես, ու նա կարող է դատվել. երբ «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները արձանագրել էին, որ խանութներից մեկն իրենց ընկերությանը 22 մլն դրամի վնաս է պատճառել` բանակցություններ էին վարել, և գումարն իջեցվել էր 3 մլն դրամ, ինչը խանութի սեփականատերը ևս շատ էր համարել և չէր փոխհատուցել: Նկատի ունենալով թեկուզ չնչին փոխհատուցումների հանգամանքը` «Մայքրոսոֆթ»-ի շահերի ներկայացուցիչ Ն.Մկրտչյանը ասուլիսներից մեկի ժամանակ փոխանցեց Մտավոր սեփականության համաշխարհային ալյանսի դիտարկումները, ըստ որի Հայաստանում «պիռատության» ցուցանիշը կազմում է 90 %:
«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանն էլ այսպիսի վիճակագրության է տիրապետում. 2006թ.-ի տվյալներով, «պիռատություն» կոչվածը կամ պատճենանենգությունը ԱՄՆ-ում 21 տոկոս է, Դանիայում` 25, Անգլիայում, Բելգիայում, Ավստրիայում` 25-27, իսկ Հայաստանում` 95 տոկոս: Այսինքն` մեզ մոտ պայքար գրեթե չկա: Եվ դա է պատճառը, որ երբ հայաստանյան որևէ կառույց կամ կազմակերպություն փորձում է միջազգային ասպարեզ դուրս գալ, նոր գործընկերներ գտնել, Հայաստանի կշիռը մի քիչ բարձրացնել, ասենք, փառատոնի շրջանակներում նոր արտադրված որևէ ֆիլմի լայնէկրան ցուցադրություն կազմակերպել և դիմում է իրավատերերին` տվյալ ֆիլմի ցուցադրության թույլտվություն ստանալու համար, հայ «գործընկերոջը» մերժում են. պարզապես նայում են «պիռատության» ցուցակում տվյալ երկրի զբաղեցրած հորիզոնականին` որքանով է այն վստահելի, ու տեսնելով, որ Հայաստանը «պիռատների» երկիր է, միանգամից ասում են կամ կարող են ասել. «Մեր ֆիլմը դեռ սևագիր վիճակում, դուք արդեն հաջողացրել եք մեր ստուդիայի պահակի միջոցով ու ցուցադրել… ու այլևս մեզ չանհանգստացնեք, ա՛յ երրորդ սորտի երկրի ներկայացուցիչներ»:

Ով երգի, ով հարստանա. ո՞վ է որոշում մոնոպոլիստին

Երեք տարի առաջ, երբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հեղինակային իրավունքի խախտումների նվազեցմանն ուղղված «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավ» էր նախաձեռնել, «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը հեղինակների և պետության կրած վնասների ընդհանուր պատկերը ներկայացրեց. նրա համեստ հաշվարկներով, տարբեր ոլորտներում տեղի ունեցող խախտումների պատճառով մեր երկիրը տարեկան 20 մլն դոլարից ավելի կորուստ է ունենում, որից շուրջ 4 միլիոնը կորցնում է պետությունը, իսկ 15 միլիոնը` հեղինակները: Ուստի, միանգամայն տեղին է արվեստի ներկայացուցիչների բողոքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, ով հաշվարկելով իր և իր գործընկերների կրած վնասները` զգացել էր, որ այստեղ չկա ոլորտը արդար, օրինական պայմաններում զարգացնելու հեռանկար, քանի որ պետությունը, գուցե` նրա առանձին ներկայացուցիչներ այնքան հիմնավոր են աչք փակում հեղինակների իրավունքների խախտումների վրա, որ այս հարցն արդեն «ուժով, թեկուզ ԿԳԲ-ի մակարդակով պետք է կարգավորել»:
Որ պաշտոնյաների մակարդակով հովանավորչություն կա այս ոլորտում` խոսում է նաև 2005-ին եղած «Ռեկո-ռեկորդս» ստուդիայի հետ կապված աղմկահարույց պատմությունը, երբ ձերբակալեցին խոշորագույն «պիռատներից» մեկին: Գործը արեցին ձևականորեն` ցույց տալու համար, որ իբրև պայքարում են «պիռատության» դեմ:

Լյուցենբերգերը պահանջում է, մերոնք ակտիվանո՞ւմ են

Ինչ վերաբերում է սպառողին, ապա սպառողը վերջապես պետք է հասկանա, որ
լավ ապրանքի համար պետք է համարժեք վճարել, որպեսզի կեղծված ապրանքն օգտագործելուց հետո ստիպված չլինի` տեխնիկան տանել մասնագետի մոտ և ավելորդ գումար ծախսել, գնալ աչքի բժշկի մոտ, որովհետև կեղծված սկավառակի որակից նաև տեսողական խնդիրներ են ի հայտ եկել: Համենայնդեպս, օրիգինալ ապրանքի գումարն այնքան մեծ չի լինի, որ գնորդը չկարողանա վճարել. եթե շուկայում պահանջարկ չլինի, արտադրանքի հեղինակները խելամիտ գներով դրանք կառաջարկեն, որպեսզի իրենք էլ չզրկվեն ակնկալվող օգուտից: Շուկայի գնագոյացման մեխանիզմը կարգավորում է գինը:
Պետությունը հաշվի պետք է առնի, որ «պիռատության» դեմ պայքարով, համապատասխան միջոցները դեպի բյուջե ուղղելով` իշխանությունը նվազեցնում է սոցիալական ցնցումների հավանականությունը և ամրապնդում իր դիրքերը, նաև` միջազգային կշիռը: Այդ խնդիրները լուծելու կոչ է անում նաև Եվրամիությունը:
Այս տարվա ապրիլին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը նշեց, որ օրենսդրության թույլ կիրառումը Հայաստանի գլխավոր խնդիրն է հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում: Նման թեմայով Հայաստանում սեմինարի բացմանը դիվանագետը նշել էր. «Եթե Հայաստանը մտադիր է իր տարածքում ստեղծել տեխնոպարկեր, ազատ առևտրային գոտիներ, առաջ տանել նորարարական բիզնեսը և մտնել եվրոպական շուկա, ապա հեղինակային իրավունքի պաշտպանությունը մշտապես պետք է գտնվի կառավարության ուշադրության կենտրոնում»: Ըստ Լյուցենբերգերի` հեղինակային իրավունքի պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովումը բխում է նաև ՀՀ պարտավորություններից Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների պլանից:

Վերջաբանի փոխարեն

Այս օրենքը այնքան ուժգին է հարվածում «պիռատ» «ցեխավիկներին», որ նրանք պատրաստ են լոբբինգի համար գումարով «կապել» չինովնիկներին ու պատգամավորներին: Նրանք պատրաստ են իրենց ազդեցության տակ գցել Արթուր Բաղդասարյանին և նրան դարձնել իրենց քրեական «բիզնեսի» պաշտպան: Նրանք պատրաստ են անգամ համոզել ՀՀ վարչապետին, որ 2011թ. մարտի 1-ից կառավարությունը քաշի «ձեռքի արգելակը», և այս օրենքը չկիրառվի: Իհարկե, նրանց եռանդը լիովին հասկանալի է, որովհետև «պիռատությունը» ողջ աշխարհում համարվում է ավելի եկամտաբեր քրեական բիզնես, քան թմրաբիզնեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում