Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Հայաստանը հարևանների հետ ունի նորմալ հարաբերություններ. Կ. Բեքարյան

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում գնահատելով 2011թ. ընթացքում Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ` նշեց, որ դրանք շատ նորմաԼ են. «Ընդամենը երկու օր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը այցելեց Հայաստան, տարվա ընթացքում մեր նախագահն է այցելել, փոխադարձ ընկալումը բավականին բարձր մակարդակի վրա է»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Ահմադինեժադի հանդիպման շրջանակում ընդունված համատեղ հայտարարությանը` Բեքարյանը շեշտեց, որ դրանում ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ պարբերություն կա. «Մի քանի անգամ Իրանը կարծիք է հայտնել, որ ԼՂ հարցում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Իսկ վերջին հայտարարության մեջ նշված պարբերությունը բավականին հետաքրքիր է. նշված է միայն խաղաղ ճանապարհով, միջազգային նորմերի և սկզբունքներին համապատասխան, ինչն էլ նշանակում է, որ այդ սկզբունքներից որևէ մեկն առանձնացնել հնարավոր չէ: Այսինքն` հայ-իրանական երկխոսությունը հասել է այն մակարդակի, որ այսօր նման հայտարարություն նման տեքստով ստորագրել հնարավոր է»:

Վրաստանի հետ հարաբերությունները ևս, ըստ Բեքարյանի, բավականին բարձր են` անկախ նրանից, որ կան որոշակի խնդիրներ:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` Բեքարյանը նշեց, որ այսօր ընտրությունների արդար և թափանցիկ անցկացման համար կան նախադրյալներ, և այդ ուղղությամբ բավականին աշխատանք կատարված է: Նրա կարծիքով` այսօր ներքաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, որը հատուկ էր անկախացումից մինչև 1994թ. ժամանակահատվածին: Նրա խոսքերով` այսօր քաղաքական ուժերի միջև նկատվում է հանդուրժողականություն, բայց միայն դրանով չպետք է բավարարվել, պետք է այդ գործընթացը հասցնել իր ավարտին, իսկ այդ աշխատանքը, ըստ Բեքարյանի պետք է անեն ոչ միայն իշխանությունները, այլև քաղաքացիական ամբողջ դաշտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում