Thursday, 28 03 2024
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»

Պետության ավարտն ու Jazzve-ի սկիզբը

Այն, ինչ տեղի է ունենում Փարիզյան սուրճ ընկերության հետ, որի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը ստիպված է վաճառել իր ընկերությունը, որպեսզի մարի հարկային պարտքերը և հեռանա երկրից, իրականում սխալ է դիտարկել միայն սփյուռքահայ ներդրողների տեսանկյունից: Մենք Հայաստանում կարող ենք գտնել բազմաթիվ տեղացի գործարարների, որ կանգնել են նույն խնդրի առաջ և ստիպված են եղել «լուծումը» նույն կերպ գտնել:

Մենք նույնիսկ կարող ենք գտնել նաև օտարերկրացի ներդրողներ, որոնք Հայաստանում ևս ունեցել են նմանօրինակ խնդիրներ և հարկադրված են եղել գնալ նման լուծումների»: Այսինքն, ընդհանուր պատկերն է թշվառ, անիրավ, ընդհանուր սեփականության անպաշտպանության խնդիր է, որ կա Հայաստանում: Թվում է, որ քսանամյա անկախ պետականության ընթացքում, մենք պետք է պետական մակարդակով լուծած լինեինք այդ սեփականության պաշտպանության կարևորագույն խնդիրը, որը ազատ տնտեսության և ժողովրդավարա-իրավական համակարգերի առանցքային, ելակետային հենքն է:

Սակայն, քսան տարիների ընթացքում այդ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ ներկայումս էլ կանգնած է այն ամբողջ սրությամբ, ինչպես անկախության արշալույսին, երբ տեղի էր ունենում սեփականության վերաբաշխման գործընթացը և նախկին պետական տնտեսությունն անցնում էր մասնավորին: Իսկ եթե երկրում հրատապ է սեփականության վերաբշխման գործընթացը, ուրեմն անիմաստ և բացարձակապես ավելորդ է խոսել պետության կայացման և մրցունակության մասին, պետության կայունության մասին:

Այնտեղ, ուր կա սեփականության վերաբաշխման գործընթաց, ընդ որում տաք գործընթաց, ավելորդ է խոսել պետություն լինելու մասին, քանի որ սեփականության վերաբաշխումը ենթադրում է անցումային փուլ, դա անցումային փուլին բնորոշ իրավիճակ է: Հետևաբար, Հայաստանը կամ դեռ քսան տարի է գտնվում է անցումային փուլում և չի հաղթահարել այդ փուլը, հետևաբար անհայտ է, թե մենք ի վերջո ինչ պետություն ենք, կամ էլ Հայաստանում մի նոր անցումային փուլ է սկսվել, ինչը նշանակում է, որ այն, ինչ կար մինչ այժմ, հայտարարվում է սպառված և վերջացած:

Սրանում իհարկե կա թե դրական, թե բացասական իրողություն: Բանն այն է, որ լավ է, եթե այն ինչ կար, ըստ էության արդեն սպառված ու վերջացած է, որովհետև այդ եղածը բացարձակապես չէր բխում Հայաստանի քաղաքացիների շահերից և չէր նպաստում Հայաստանի հզորացմանն ու արդիականացմանը որպես պետություն, որն ունի բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Մյուս կողմից, այն, եղածից նորին անցումային փուլը տեղի է ունենում նույն ճանապարհով, ինչով որ անցել և ձևավորվել էր նախկինը:

Այսինքն, մենք գնում ենք այն, ինչը մի անգամ արդեն իսկ սպառել ենք: Կամ, այլ կերպ ասած, մենք փաստորեն ընդամենը շրջանագծով ենք շարժվում և հասնելու ենք ընդամենը ելման դիրք: Իսկ դա արդեն չափազանց լուրջ վտանգ է, այն իմաստով, որ ի տարբերություն մեզ, աշխարհն առաջ է գնում, և մենք եթե նույնիսկ տեղում դոփենք ու ընդամենը մի շրջան գծենք, առանց հետ գնալու, ապա աշխարհի առաջընթացի համեմատությամբ մենք հետ ենք ընկնելու ևս մի քանի տարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում