Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Ո՞վ է Ղարիբյանների տունը կռիվ գցել

«Շանթ» ընկերության սեփականատերերից Սամվել Ղարիբյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին` խնդրելով պաշտպանել իր եղբայրներին գլխավոր դատախազի ճիրաններից և նրա կողմից կազմակերպվող ոտնձգություններից:

Նամակագիրը մասնավորապես նշում է. «Մեծարգո Նախագահ, Ձեզ եմ դիմում որպես վերջին հույս և պետության երաշխավոր: Երկար ժամանակ է, ինչ սկսվել է մի գործընթաց, որի էությունը կայանում է իմ երկու եղբայրների` Մանվել և Վարշամ Ղարիբյանների միջև անհամաձայնություն, անգամ թշնամանք սերմանելու մեջ: Ցավը նրանում է, որ այդ ամենը կազմակերպվում է գլխավոր դատախազի` Աղվան Հովսեփյանի կողմից: Պարոն Նախագահ, ես անձնապես մեծ դժբախտություն եմ ապրում, երբ տեսնում եմ իմ երկու եղբայրների հակամարտությունը: Առավել ևս, որ իմ, բարեկամներիս և բոլոր մեր ընկերների փորձերը` հաշտեցնելու եղբայրներիս, հակահարված են ստանում գլխավոր դատախազի կողմից: Նա աչք է դրել մեր «Շանթ» ընտանեկան բիզնեսի վրա, և այդ նպատակին հասնելու համար բազմաթիվ ապօրինի քրեական գործեր են հարուցվել և հարուցվում եղբայրներիս, նրանց աշխատակիցների և մեր բարեկամների նկատմամբ: Ես համոզված եմ, որ գլխավոր դատախազը կոչված է երկրում օրինականություն ապահովելուն, այլ ոչ թե մարդկանցից ունեցվածքը խլելուն: Մեծարգո Նախագահ, եղբայրներս մեր պետության հավատարիմ քաղաքացիներ են: Խնդրում եմ պաշտպանեք եղբայրներիս գլխավոր դատախազի ճիրաններից և նրա կողմից կազմակերպվող ոտնձգություններից»:

Յուրա, գործդ կարճեմ, մի հատ էլ ծեծեք` միջին մարմնական վնասվածքի չափով

Կան մարդիկ, որ որոշ մարդկանց վեր են կանգնեցնում օրենքից և նույնիսկ հարցնում` դեմ չե՞ս քո դեմ հարուցված քրեական գործը կարճելուն, և եթե տվյալ անձը դեմ չէ, դատախազությունը կարճում է և կանաչ ճանապարհ բացում նոր օրինազանցությունների համար: Խոսքը տվյալ դեպքում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և նրա հոգատար վերաբերմունքին արժանացած գործարար Վարշամ (Յուրա) Ղարիբյանի մասին է, ով արդեն մի քանի տարի համատեղ ունեցվածքի` բիզնեսի շուրջ ծագած խնդիրների պատճառով կոնֆլիկտների մեջ է հարազատ եղբոր` Մանվել Ղարիբյանի և նրա աշխատակիցների հետ: Իրավապահների անգործության կամ գործողությունների արդյունքում քրեական, քաղաքացիական դատարաններում եղբայրների միջև եղած քրեա-քաղաքացիական վեճերն ուղղակի կարուսելի պես պտտվում են. մարդիկ են ծեծվում, բանտերում մահանում (խոսքը Աշոտ Հարությունյանի մասին է), դրանից Հայաստանի բյուջեն Եվրադատարանի որոշմամբ 16.000 եվրոյի տույժ է կրում, և այս ամենի վերջն էլ չի երևում: Նման իրավիճակների ժամանակ կրկնակի անգամ միջին ծանրության վնասվածք ստացած, երկրորդ կարգի հաշմանդամ Կարեն Պողոսյանին (Մանվել Ղարիբյանի աշխատակցին) վերջին դեպքով նախաքննական մարմինը տուժող ճանաչելու փոխարեն, ներգրավել է որպես մեղադրյալ, իսկ դատարանը դատապարտել 4 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ նման դեպք կրկնվել է նաև դրանից մոտ 1 տարի առաջ, երբ Վարշամ Ղարիբյանը և նրա աշխատակիցները ծեծի են ենթարկել նույն Կարեն Պողոսյանին` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք: Ի՞նչ ավարտ է ունեցել այդ գործը:
Կ.Պողոսյանի պաշտպան Ամալյա Ավագյանն ասաց. «Անցած քրեական գործը, որ կարճել են, նրանք, ովքեր մեղադրվել են, ու նաև Վարշամ Ղարիբյանը, ուրեմն, ձևակերպումը հետևյալն է եղել. քանի որ նրանք դեմ չեն, որ քրեական գործը կարճվի, այդ իսկ պատճառով քրեական գործը կարճվում է: Եթե նախաքննության մարմինն արդարացնում է, այս անգամ էլ մենք դեմ չէինք, մանավանդ, որ ընդհանրապես մեղավոր չենք դրանում. մարդն իր պարտականությունն է կատարել` իր վերադասի` Մանվել Ղարիբյանի հրահանգը, որ ոչ ոք իր սեփական տարածքը չմտնի»: Այդտեղից էլ սկսվել է քաշքշուկը, և այժմ Կարենը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռից տեղեկանում ենք, որ Կարեն Պողոսյանը մեղադրվում է օրինական կարգով իրեն պատկանող «Վոլտրա» տեսակի 8 մմ տրամաչափի թիվ 7744 գործարանային համարի գազային ատրճանակի և էլեկտրաշոկի գործադրման, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով խուլիգանություն կատարելու համար, որը զուգորդվել է տուժողներ Արթուր Շաբոյանի և Արթուր Կարապետյանի նկատմամբ բռնության գործադրմամբ: Ըստ գործի նյութերի` «Շանթ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող Ջանիբեկյան 1ա հասցեում գտնվող ավտոհավաքակայանն իր զբաղեցրած տարածքով ունի երեք հասցե` Ջանիբեկյան 1ա, Շիրազի 2 և Շիրազի 4: «Էկո ֆուդ» և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ների ավտոմեքենաները մշտապես մուտք են գործել նշված ավտոհավաքակայան Ջանիբեկյան փողոցի մուտքից, որտեղ անցել են տեխնիկական սպասարկում: Ավտոհավաքակայանի նշված երեք հասցեներում գտնվող տնտեսությունները տվյալ տարածքում տարանջատված չեն և զբաղեցնում են ընդհանուր տարածք, որն ունի երկու մուտք` Ջանիբեկյան և Շիրազի փողոցներից: Կարեն Պողոսյանը, որը հանդիսանում է «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ի տնօրենը, վարձակալության իրավունքով զբաղեցրել է նշված տարածքի Շիրազի փողոցի 4 հասցեի հատվածը: 2008 թվականի հունիսի 20-ին, ժամը 11: 15-ի սահմաններում, Ջանիբեկյան 1ա հասցեում գտնվող ավտոհավաքակայան «Էկո ֆուդ» ՍՊԸ-ի ավտոմեքենաների մուտքն անհիմն արգելելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Կարենի և «Էկո ֆուդ» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության աշխատակիցներ Արմեն Սեթոյանի, Արթուր Կարապետյանի, Արթուր Շաբոյանի և Համբարձում Մանուկյանի միջև: Կ.Պողոսյանը, հարցի պարզաբանումը վիճաբանության և կռվի վերածելով, հայհոյանքներ արտահայտելով, էլեկտրաշոկով հարվածել է Արթուր Շաբոյանին և Արթուր Կարապետյանին, որից հետո շարունակելով իր գործողությունները` «Վոլտրա» տեսակի գազային ատրճանակից կրակել է Ա.Շաբոյանի և Ա.Կարապետյանի ուղղությամբ` նրանց պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Սա ըստ դատական ակտի, որտեղ ամբաստանյալ Կ.Պողոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2008 թվականի հունիսի 20-ին ինքը առավոտյան ավտոհավաքակայանի տարածքում նկատել է, որ փողոցի կողմի մուտքի մոտ ավտոհավաքակայանի պահակի և «Եվրովագեն» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից Արշակ Մարտիրոսյանի հետ զրուցելիս են եղել 4 անձինք` Վարշամ Ղարիբյանի անվտանգության ծառայության աշխատակիցներ Արթուր Կարապետյանը, Արթուր Շաբոյանը, Համբարձում Մանուկյանը և Արմեն Սեթոյանը, որոնք ցանկացել են բացել ավտոհավաքակայանի դարպասները, որպեսզի ներս մտնեն, սակայն իրենք բացատրել են, որ Մանվել Ղարիբյանի հրահանգով չեն կարող թույլ տալ: Այդ ժամանակ տարածքի պատասխանատուները հանդիպել են ուժային հակազդեցության, իսկ երբ տարածքը հսկող ոստիկանը Կարեն Պողոսյանի հրահանգով փորձել է ոստիկանական օգնական ուժեր հրավիրել` հետևից հարվածել են նրան, վերջինս ընկել է գետնին, ինչի հետևանքով նրա հեռախոսը կոտրվել է, և նա հնարավորություն չի ունեցել արագ ահազանգելու և վերակարգ հրավիրելու: Արդյունքում Վարշամի թիկնապահները հարձակվել են իր` Կարենի վրա և ծեծել: Ինքը զգալով, որ սպառվել են հարցը հանգիստ լուծելու գործողությունները` պարզապես ձեռքերով ինքնապաշտպանվել է չորս հոգու հարձակումներից: Վիճաբանության ընթացքում իրեն է մոտեցել Արթուր Կարապետյանը, որը հայհոյել է իրեն, որից հետո իրեն են մոտեցել նրա մյուս ընկերները ու սկսել հայհոյել իրեն և հարվածել իր մարմնի տարբեր մասերին: Հայհոյանքներն ու հարվածները մասնավորապես եղել են Արթուր Կարապետյանի և Արմեն Սեթոյանի կողմից: Վերջինիս հարվածներից գոտկատեղից ընկել է Կարենի ատրճանակը, ինչն ինքը վիճաբանության ժամանակ չի փորձել հանել և կիրառել: Իր ատրճանակն ընկնելուց հետո այն հափշտակել է Արմեն Սեթոյանը: Կարենը ցուցմունքում ավելացրել է, որ վերը նշված միջադեպից մոտ 1 տարի առաջ, երբ Ա.Սեթոյանը Վարշամ Ղարիբյանի և մի խումբ այլ աշխատակիցների հետ հարձակվել և ծեծի են ենթարկել իրեն, ինքն այդ ժամանակ կիրառել է գազային ատրճանակը, ինչի մասին հայտնել է իրավապահ մարմիններին և եթե այս անգամ կիրառած լիներ այդ ատրճանակը, կրկին հայտնած կլիներ այդ մասին: Բայց այս անգամ չի կիրառել, փոխարենը Համբարձում Մանուկյանն է հետապնդել է իրեն և, հասնելով` մոտ տարածությունից կրակոցներ արձակել իր վրա: Վիճաբանության ժամանակ իր մոտ էլեկտրաշոկ չի եղել, որևէ մեկին էլեկտրաշոկով չի հարվածել, հայհոյանքներ չի տվել: Կարենն այդ ամենը փոխանցեց նաև «Ժամանակ»-ին, մինչդեռ սույն գործով տուժող ճանաչված Արթուր Կարապետյանը չցանկացավ մեզ հետ խոսել: Բայց դատարանում տված նրա ցուցմունքն այսպես է ներկայացված. Լևոն Քալաշյանն իրեն ասել է, որ Կարեն Պողոսյանը հրաման է տվել դարպասներից ներս չթողնել Յուրայի մեքենաները, ինչի մասին զեկուցել են Յուրա (Վարշամ) Ղարիբյանին և նրանից հարցը պարզելու ցուցում ստացել: Ա.Կարապետյանն ու Սեթոյանը մտել են դարպասներից ներս, մոտ 5 րոպե անց եկել են նաև Համիկն ու Արթուրը: Իրենք պահանջել են, որպեսզի դարպասները բացեն` աշխատանքներին չխոչընդոտելու համար, սակայն Կարենն ասել է, որ դարպասները չբացելու հրաման է ստացել, այնուհետև հայհոյել է իրեն: Ինքն ապտակել է նրան ու ասել. «Այ հիմար, անասուն, այդ ինչ արտահայտություններ ես անում»: Դրանից հետո Արշակ Մարտիրոսյանը հետևից բռնել է իր թևերը, պահել, որպեսզի կռիվ չանեն, սակայն Կարեն Պողոսյանը մոտեցել և գրպանից հանելով էլեկտրաշոկը` հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով այտից արյուն է եկել: Արթուր Շաբոյանն աթոռին նստած է եղել և վեր կենալով` եկել է իրենց մոտ, ում էլ նկատելով` Արշակը բռնել է նրան և ետ-ետ գնալով` Արթուրի ոտքն ընկել է դիտահորը: Արթուր Շաբոյանը բարձր գոռալով ընկել է գետնին, իսկ Կարենը մոտենալով նրան` երկու անգամ հարվածել է դեմքին: Իրենք վազել են դեպի Արթուրի կողմը, որպեսզի օգնեն բարձրանալ: Ինքը Կարենին հրել է մի կողմ, սակայն Արթուր Շաբոյանին բարձրացնելու ընթացքում Կարենը 2 անգամ կրակել է իրենց ուղղությամբ, որից հետո Ա.Սեթոյանը ոտքով հարվածել է Կարենի ձեռքին, ինչի հետևանքով զենքն ընկել է գետնին: Իրենք վերցրել են այն և Շաբոյանին փորձել են դնել մեքենան, իսկ Կարենը բարձրաձայն գոռալիս է եղել, որ զենքը վերադարձնեն: Ըստ Արթուր Կարապետյանի` իրենք ոստիկանին չեն խփել, չեն հրել, ոստիկանի ձեռքից հեռախոս ընկնելն ինքը չի տեսել, հայհոյանք չի տվել, իսկ Կարեն Պողոսյանի վրա ոչ ոք չի կրակել: Զենքը վերցնելուց հետո իրենք տարել հանձնել են ոստիկանություն:
Դեպքի ականատեսների ցուցմունքները կիսվում են, իսկ Կարեն Պողոսյանի պաշտպան Ա.Ավագյանը նկատում է. «Նախաքննության մարմինը միակողմանի քննություն է արել, իրական մեղադրյալները դարձել են տուժողներ, … իսկ իրական տուժողը մեղադրյալի կարգավիճակ է ստացել: Դա հենց ապացուցվում է մեկ այլ` անջատված քրեական գործով. նույն օրը, նույն դեպքի վերաբերյալ, նույն գործի վերաբերյալ կա մեկ այլ քրեական գործ, որտեղ իմ պաշտպանյալ Կարեն Պողոսյանը համապատասխանաբար հանդիսանում է տուժող, և բավականին արդարացի, իսկ այս գործով տուժող հանդիսացողները այնտեղ մեղադրյալներ են»: Ի՞նչ կարող է դա նշանակել. «Հարցը նրանում է, որ, իմ կարծիքով, նախաքննության մարմինը խտրականություն է դրել, և որպեսզի կարողանա իր անաչառությունը ապացուցի, այս անգամ մյուս կողմին էլ է մեղադրանք առաջադրել, քանի որ մեր բազմաթիվ բողոքների շնորհիվ է դա եղել, քանի որ մինչև այդ չէին հարուցում այդ քրեական գործը… որպեսզի այս գործով իմ պաշտպանյալը անպայման մեղադրվի և մեղադրական դատավճիռ կայացվի», -նշեց Ա.Ավագյանը և ավելացրեց. «Գործի իրական փաստական տվյալները լրիվ խեղաթյուրել է առաջին ատյանի դատարանը. այն բոլոր վկաները, որոնք նախաքննությամբ և նույնիսկ դատաքննությամբ (հակառակորդ կողմի թիկնապահները) ցուցմունք են տվել, որ իմ պաշտպանյալի ձեռքին գազային ատրճանակ չի եղել, և միայն Վարշամ Ղարիբյանի ցուցմունքներով է, որ իմ պաշտպանյալի մոտ եղել է գազային ատրճանակ և իբր օգտագործել է… Ամենակարևորը, որ Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանը այդ վկայությունների մասին գրել է, որ դրանք չեն կարող ապացուցման ուժ ունենալ, որովհետև դրանք Կարեն Պողոսյանի մերձավոր հարազատներն են: Բայց այնքան ծիծաղելի է, որովհետև նրանցից ոչ մեկը Կարեն Պողոսյանի հարազատը չի: Ընդհակառակը` նրանք բոլորն էլ հակառակ կողմի թիկնապահներն են և կռվի մասնակիցները, և այնքան անաչառ ցուցմունք են տվել, որ նույնիսկ դատարանում են ասել, որ մենք չենք տեսել…»: Ի դեպ, Կարենն ասաց, որ Վարշամ Ղարիբյանի և նրա դեմ հարուցված քրգործը կարճելուց մոտ 10-15 օր անց է եղել երկրորդ նմանատիպ միջադեպը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում