Wednesday, 24 04 2024
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

Բախտներս բերեց Իլհամ Ալիևի ախորժակի և Էրդողանի ցինիկության պատճառով. Ստեփան Սաֆարյան

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը և պատգամավոր Անահիտ Բախշյանը, ովքեր ամփոփեցին քաղաքական տարին, ներկայացրին խմբակցության աշխատանքները և առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց ռազմավարությունը:

Ամփոփելով տարին` Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ աջակցել են վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների շուրջ եղած ակցիաներին, պաշտպանել են բացօթյա առևտրով զբաղվողների իրավունքները, զբաղվել են կրպակների ապամոնտաժման խնդիրներով: Ս. Սաֆարյանը հիշեցրեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը:

Խորհրդարանական գործունեության ընթացքում իրենց կողմից 13 օրինագծեր են մտել շրջանառության մեջ, այլընտրանքային ընտրական օրենսգրքի տարբերակ են առաջարկել, հիշեցրեց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ հանդես են եկել նաև «Լյուստրացիայի մասին» օրինագծի նախաձեռնությամբ:

Սաֆարյանը ներկայացրեց, թե «Ժառանգության» ներկայացուցիչները որքան ելույթներ, հայտարարություններ, հարցեր են հնչեցրել ԱԺ-ում. նրանք անցնող տարում մասնակցել են 63 մամլո ասուլիսների, ինչպես նաև միջազգային կառույցների խորհրդարանական վեհաժողովներին:

2011 թվականը մեր հասարակության մեջ որևէ լավ հիշողություններ չի արթնացնելու, նկատեց Ս. Սաֆարյանը. «2011-ը փոթորկումների տարի էր: Որքանո՞վ էր իշխանությունը լրջորեն տրամադրված իրավիճակը շտկելու հարցում: Մենք տեսնում ենք, թե ուր ենք հասել` պատվիրված, ապա փակ երկխոսություն…»,- նկատեց Ս. Սաֆարյանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին և մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Ս.Սաֆարյանը նկատեց. «Բախտներս բերեց Իլհամ Ալիևի ախորժակի և Էրդողանի ցինիկության պատճառով»:

ԼՂ հարցում Ս. Սաֆարյանը իրեն դասում է լավ տեղեկացված հոռետեսների շարքում: Նրա կարծիքով` Մադրիդյան սկզբունքները չեն կարող ԼՂ հարցի խաղաղ կարգավորում ապահովել: Ըստ Ս. Սաֆարյանի`անցնող տարում Հայաստանի Հանրապետության գործոնը սկսեց աստիճանաբար կարևորվել, թեև արդյունքներ չկային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում