Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Շահան Գանտահարյան. Մինչև որ օրինագիծը վերածվի օրենքի

Ֆրանսայի Ազգային ժողովին քվեարկած օրինագիծը միջազգային, ֆրանսական, թրքական, ազրպեյճանական, հայկական և արաբական լրատուամիջոցներու լուսարձակներուն տակ է ընդգծված ձևերով: Այդ լրահավաքն ու մանավանդ վերլուծական հոդվածներուն մոտեն հետևելու անհրաժեշտությունը ինքզինք կպարտադրե հետագա զարգացումները նախանշելու առումով:

Անգարան կտրուկ հակազդեցություններու կդիմե: Ֆրանսայի Ազգային ժողովին առջև տեղի ունեցած ցույցը ցրված է անշուշտ, սակայն կհամենան սպառնալիքները, դիվանագիտական խզումներու հայտարարությունները, առնվելիք քայլերուն փուլային տարբերակներու բարձրաձայնումները, այս բոլորը անհետևանք չձգելու, Ֆրանսայի նախագահը այլ բռնապետերու հետ համեմատելու և… Ֆրանսան Ալճերիո մեջ ցեղասպանություն կատարած ըլլալու հանցանքով ամբաստանելու երևույթները:

Այս կտրուկ մագլցողականությունը տակավ նահանջ կարձանագրե՛ անշուշտ և ամեն ինչ կվերադառնա իր ընթացիկ հունին: Այսուհանդերձ, եթե օրենքի վերածվելու ընթացակարգը իր հաջորդ հանգրվաններն ալ բոլորե, այլ խոսքով` ստանա ծերակույտին վավերացումն ու նախագահին ստորագրությունը, այդ պարագային Ֆրանսայի արտաքին գործոց նախարարը իրավունք չունենա՛ր հայտարարություն կատարելու Ցեղասպանության հարցը պատմաբաններու միացյալ հանձնախումբով քննարկելու:

Մինչև այդ սակայն, օրինագիծը օրենքի վերածվելու համար երկու կարևոր հանգրվան պետք է հաղթահարե: Չմոռնանք, որ Ազգային ժողովեն անցնելե ետք նմանատիպ օրինագիծ մը չէր հասած ծերակույտ. նախագահական միջամտությամբ օրակարգի չվերածվելով չէր քննարկված նույնիսկ: Հիմա, կթվի, թե պայմանները տարբեր են և թե մոտալուտ է ծերակույտին վավերացումն ու նախագահական հաստատումը:

Թրքական մագլցողական ճնշամիջոցները հետևյալ կերպ կարելի է մեկնաբանել: Անգարան վստահ էր, որ այս հանգրվանին կորսված պատերազմ կմղեր Ֆրանսայի Ազգային ժողովին դեմ: Սկզբունքով պատերազմի մյուս ճակատամարտներն ալ կորսված են Անգարային համար: Այժմ, ծերակույտի մեծամասնությունը ընկերվարական խմբակցության անդամ է և նույնիսկ մետասաներորդ պահու կատարվելիք միջամտություն մը չի կրնար արգելակել նախատեսված ընթացքը: Չմոռնանք նաև, որ ընտրական նկատառումներե մեկնած և նախատեսելին հաշվարկելով նախագահ Սարքոզին ցեղասպանություններու քրեականացման հաղթաթուղթը այս ձևով կխլեր իր մրցակիցներեն:

Այս բոլորով հանդերձ, անտեղի պիտի ըլլար հայկական կողմին համար ողջույններու հուռռայական մթնոլորտի մեջ սպասելը երկու հանգրվաններու հաղթահարման: Անգարայի բեմադրած ապատեղեկատվությունը, սպառնալիքներն ու ծայր գացող հայտարարությունները կփորձեն արգելակել նախատեսված ընթացակարգը: Առավելագույն աշխատանք պիտի կեդրոնացվի թուրքերուն կողմե հետաձգել տալու համար ծերակույտի վավերացումը:

Որքան ալ Փարիզեն հայտարարվի, որ ֆրանսական օրենքները կորոշվի՛ն Փարիզի մեջ և չեն թելադրվիր Անգարայեն, որևէ պահու կբանի քաղաքական տրամաբանությունը, որ կեցուածքներու հարափոփոխելիության տեսությունը մնայունորեն կիրառելի կպահե: Համամարդկային արժեքները, պատմական հիշողությունը, իրողություններու հետ հաշվի նստելու սկզբունքները կրնան այլապես մեկնաբանվիլ, եթե տվյալ պահուն քաղաքական շահի ներշնչումի շարժառիթները փոխվին:

Հայկական գործոնը ուրեմն, հաղթողի դիրքե մեկնած պետք չէ բացառե խանգարիչ այլ տվյալներու արդյունավետ աշխատելու կարելիությունը: Քաղաքական ծայր աստիճան զգոնությունը, թրքական դիվանագիտության փորձառության հետ հաշվի նստիլը, Անգարայի ցուցադրած թատերական արարներուն ետին թաքնված քաղաքականության ծալքերուն իրազեկումը և մանավանդ ֆրանսական քաղաքական հարթության վրա շեշտակիորեն տեսանելի ընտրական մրցապայքարի մթնոլորտեն լիարժեք օգտվիլը կհուշեն, որ նախքան նախագահական հառաջիկա ընտրությունները այս օրինագիծը անպայման վերածվի վերջնական օրենքի:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում