Իսրայելական Jerusalem Post հանրահայտ թերթը գրել է, թե Թուրքիան մտադիր է 2023 թվականին սեփական ռազմական ինքնաթիռ ստեղծել: Ըստ այդ լուրի` ռազմական ինքնաթիռի ստեղծման նպատակը վերջին ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի եվրոպական և ամերիկյան գործընկերներից Թուրքիայի հեռացման քաղաքականության հետևանքով առաջացած անհավասարակշռությունը լրացնելն է: Իսկ Իսրայելի պաշտոնյաներից մեկն ասել է, թե Թուրքիան այս ծրագիրը ինքնուրույն իրականացնելու համար համապատասխան տեխնոլոգիա չունի, իսկ այդ տեխնոլոգիան զարգացնելու համար մեծ ժամանակ է պահանջվում: Հետևաբար, Թուրքիան չի կարող ինքնաթիռ ստեղծել,- եզրակացրել է մասնագետը: