1879 թ. այս օրը ծնվել է հայ նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանը:
1894-ին տեղափոխվել է Թիֆլիս, ավարտել երաժշտական ուսումնարանը, կոմպոզիցիայի դասեր է առել Ե. Գ. Եկմալյանից:
Տիգրանյանի առաջին ստեղծագործություններից են Ավետիք Իսահակյանի խոսքերով երգերը` «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սեւ աչերեն»: Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912) եւ «Դավիթ-Բեկ» (1950) օպերաները:
Արմեն Տիգրանյանը վախճանվել է 1950 թվականին Թբիլիսիում: