Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նոր քրգործ` Աշոտ Հարությունյանի դեմ

«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունում նոր քրգործ են նախապատրաստում ոստիկանության Չարենցավանի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանի դեմ:

Ամենայն հավանականությամբ, նոր գործ հարուցելու նպատակը Ա.Հարությունյանին պատժելն է` Վահան Խալաֆյանի «ինքնասպանության» գործով դատավարության ժամանակ ոստիկանության արատավոր պրակտիկայի մասին քիչ թե շատ գաղտնազերծումներ անելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը բերման էր ենթարկվել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք` գողության կասկածանքով, սակայն այնտեղից դուրս էր բերվել նրա դին: Ըստ մեղադրանքի` ոստիկանները և մասնավորապես Աշոտ Հարությունյանն են խոշտանգել նրան, ինչի արդյունքում Խալաֆյանն ինքնասպան է եղել, մինչդեռ 8 տարվա ազատազրկման դատապարտված Հարությունյանը պնդում էր, որ Խալաֆյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ առեղծվածային հանգամանքներում մահացել, իսկ նրա հարազատները պնդում էին, որ մարդասպանը ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանն է: Սպանվածի հարազատները ևս պնդում էին, որ Վահանին ուղղակի սպանել են դանակի հարվածներով, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եկել էր այն համոզման, որ կոնկրետ սպանության մեջ պետք է մեղադրել Մորիս Հայրապետյանին: Նշենք, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, Խալաֆյանի սպանության գործով անցնող ամբաստանյալներից Աշոտ Հարությունյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման, իսկ օպերլիազորներ Մորիս Հայրապետյանին` 2 տարվա, Գարիկ Դավթյանին և Գագիկ Ղազարյանին` 1,5-ական տարվա պայմանական ազատազրկման:
Ինչ վերաբերում է հարուցված կամ հարուցվելիք նոր քրեական գործին, ապա դրա հետ կապված հանգամանքներն այսպիսին են. մասնավորապես Աշոտ Հարությունյանի և ոստիկանության Չարենցավանի բաժանմունքի բաժնի ղեկավարության ու աշխատակիցների դեմ ցուցմունք են տվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի քանի կալանավորներ, որոնք մեղադրվում են թմրամիջոցներ իրացնելու, իսկ նրանցից մեկը` նաև գողության մեջ: Նրանց ոստիկանություն բերման են ենթարկած եղել Խալաֆյանի դեպքից մոտ երկու ամիս առաջ` փետրվարի 25-ին, և նրանցից մեկը, ով «դեղի վրա է նստած» եղել, ոստիկանությունում գտնվելու ժամանակ ընկել է «լոմկայի» մեջ: Շտապօգնություն են հրավիրել և ցավազրկող ներարկել. այս հանգամանքն էլ հաշվի առնելով` վերոնշյալ հանցագործությունների մեջ կասկածվողները ցուցմունք են տվել, թե ոստիկանությունում դեղը դրել են իրենց դեմ, ծեծել և ստիպել, որ ցուցմունք տան և գրեն, որ այդ թմրամիջոցներն իրենցն է, ինչի արդյունքում էլ շտապօգնություն է հրավիրվել: Հետաքրքիրն այն է, որ նրանք այդ մասին հաղորդում են տվել գլխավոր դատախազություն` հենց Վահան Խալաֆյանի գործով դատավարության ժամանակ` Աշոտ Հարությունյանի ցուցմունք տալու օրերին: Ցուցմունք տվողները դա բացատրել են այն հանգամանքով, թե իբր թերթերում տեսել են Աշոտ Հարությունյանի, Մորիս Հայրապետյանի և մյուսների լուսանկարները և ճանաչել իրենց նկատմամբ բռնություն կիրառողներին: Հենց այդ ու նաև այլ զուգադիպություններ էլ հաշվի առնելով` կարծիք է շրջանառվում, որ այս գործը Խալաֆյանի գործով ամբաստանյալներին «կոնտրոլի» տակ պահելու նպատակ է հետապնդում: Ի դեպ, մեր տեղեկություններով, թմրամիջոցների իրացման և գողության գործը ևս Խալաֆյանի գործով նախագահած դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում