Այդ ելույթից կարելի է հասկանալ հետևյալը`
1. «նոր բարձր տեմպ է հաղորդվելու» ՀՀԿ ապօրինություններին, այդ թվում՝ պայքարելու են ինչ-որ «հեղափոխական ցնցումների» դեմ,
2. ՀՀԿ ղեկավարը, օգտագործելով իր իշխանությունը, պահանջներ է ներկայացնելու այլ կուսակցություններին,
3. ՀՀԿ-ի համար գաղափարական է այն «ընդդիմությունը», որը չի պահանջում ընտրախախտների հեռացումը իշխանության լծակներից,
4. Պետական պաշտոններ ստանալու համար պետք է լինել ՀՀԿ անդամ կամ համակիր,
5. Շարունակվելու է համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ «Мы всегда ощущали вашу помощь в предвыборном процессе»-ի շրջանակներում,
6. Առաջնային է լինելու ոչ թե ժողովրդի կամքը, այլ հզոր ՀՀԿ-ի ծրագիրը:
Իսկ ելույթի գլուխգործոցն, իհարկե, հետևյալ հայտնագործությունն է`«Ուժերի վերադասավորում կարող է իրականացնել և պետք է իրականացնի միայն ու միայն ընտրողը: Այլ տարբերակներ պարզապես չեն քննարկվում»:
Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀԿ-ում մեկ-մեկ էլ այլ կամ հակասահմանադրական տարբերակներ են քննարկվում, ինչի հետևանքները երևում են գրեթե ամեն քայլափոխի: