Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Ենթատեքստեր եւ իրականություն

Գրեթե կասկած չկար, որ ԱՄՆ իրավապահների հայտնի բացահայտումից հետո, երբ նրանք հայտարարեցին ԱՄՆ-ում հայաստանցիներով ղեկավարվող մի հանցավոր խմբի մերկացման մասին, Հայաստանի իշխանությունը ոչ միայն պաշտոնապես պետք է հերքեր հանցագործների հետ իր որոշ ներկայացուցիչների առնչության մասին ամերիկացիների շատ թափանցիկ ակնարկները, այլ նաեւ պետք է գործի դներ իր ոչ պաշտոնական մունետիկներին:
Նրանք լավ ծանոթ են հասարակությանը, եւ այդ ծանոթության մեջ բավական մեծ դեր է ունեցել հենց իշխանությունը, երբ ժամանակին այդ մարդկանցից շատերին հանրության առաջ հրապարակայնորեն բնորոշում էր տարբեր նվագարանների անվանումներով:
Հիմա նրանք իշխանության բարեկամն են եւ ծանր պահերին ստանձնում են բարեկամ իշխանության պաշտպանությունը: Հետեւաբար միանգամայն բնական է, որ այժմ նրանք նորից հրապարակում են: Նրանց հետ միասին էլ հրապարակ են իջնում տեղի ունեցածի աշխարհաքաղաքական ենթատեքստի մասին «բացահայտումները»: Իշխանության ապոլոգետները շրջանառության մեջ են դնում միտքը, թե ամերիկյան կողմը հանցավոր խմբի բացահայտումը ծրագրում է օգագործել Հայաստանի իշխանության վրա աշխարհաքաղաքական ճնշումներ բանեցնելու եւ զիջումներ կորզելու համար: Բնական է, որ առաջին հերթին նշվում է Ղարաբաղի խնդիրը: Հաշվարկը շատ պարզ է. Հայաստանի հասարակությանն ու հայությանը տրամադրել հանցագործությունը բացահայտած ամերիկացիների դեմ` այն ներշնչումով, որ նրանց հոգսը իրականում ոչ թե իրավունք կամ օրենք պաշտպանելն է, այլ Հայաստանին ազգային կարեւոր խնդրով ծնկի բերելը: Այսինքն` ի՞նչ հանցագործների հետ կապ, ի՞նչ բան, ամերիկացիները պարզապես «սարքում» են Հայաստանի գլխին, որպեսզի մեր գլուխը խոնարհել տան եւ պարտադրեն Ղարաբաղի հարցի իրենց ձեռնտու լուծում: Այս հնարքը Հայաստանի իշխանական քարոզչության պաշտոնական եւ ոչ պաշտոնական մունետիկները շատ առիթներով, շատ խնդիրների դեպքում են հրապարակավ կիրառում` հասարակության արձագանքը կառավարելու, բուն խնդրից շեղելու համար:
Քանի որ ներկայումս գործ ունենք ԱՄՆ պես լուրջ պետության իշխանության լրջագույն բացահայտման հետ, գործի են դրվել միայն ոչ պաշտոնական քարոզիչները, իսկ պաշտոնական Երեւանը զբաղված է գործի կապակցությամբ ԱՄՆ իրավապահների հետ լիարժեք աշխատելու պատրաստակամության մասին հավաստիացումներով: Սակայն միանգամայն պարզ է եւ ակնհայտ, որ գործի աշխարհաքաղաքական լեյտմոտիվը մտացածին է կամ արհեստածին, եւ դա ոչ այնքան Հայաստանի իշխանության եւ նրա քարոզիչների խորաթափանց մտքի արգասիքն է, որքան վախի արտահայտությունը, քանի որ Հայաստանի իշխող վերնախավը, թերեւս, հասկանում է, որ բացահայտումն այնքան լուրջ է, որ միանգամայն կարող է օգտագործվել հենց աշխարհաքաղաքական լուրջ նպատակներով:
Բանն այն է, որ եթե որեւէ երկրի իշխանություն կապ չունի որեւէ հանցագործ խմբի գործունեության կամ այդ գործունեության հետքերը թաքցնելու, լղոզելու իրողության հետ, ապա այդ իշխանությունն ամենեւին կարիք չունի մտահոգվել, որ ինչ-որ հանցագործության բացահայտում կարող է դառնալ աշխարհաքաղաքական հարվածի հիմք: Այսինքն` հրապարակ նետելով այդ թեզը, իշխանությունն ակամայից խոստովանում է, որ ունի վախենալու բան, որ ամերիկացիները գործնականում ունեն բացահայտումը քաղաքական նպատակներով օգտագործելու լծակներ: Այլապես, 70 չէ, կուզեն 270 կամ 170 մարդ ձերբակալեն, Հայաստանի իշխանությանը դրանից ի՞նչ, եթե այդ մարդիկ իշխանության հետ ոչ մի կապ չեն ունեցել եւ չունեն: Հետեւաբար կամ աշխարհաքաղաքական ենթատեքստի մասին պնդումները միանգամայն տեղական արտադրության, ավելի շուտ իշխանական արտադրության հորինվածքներ են, կամ էլ պարզապես իշխանությունը շատ լավ գիտե, որ ամերիկացիները գիտեն հանցավորների հետ իր ինչ-որ կապի, հարաբերության կամ շփումների մասին, եւ վախենում է, որ նրանք կարող են դա օգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով: Մինչդեռ խնդիրն այն է, որ նույնիսկ այդ դեպքում միարժեք ոչինչ չկա, քանի որ եթե կա Հայաստանի իշխանության համար ինչ-որ խոցելի կապ, ապա միգուցե ամերիկացիները դա օգտագործեն ոչ թե արտաքին, այլ ներքին հարցերում իշխանության վրա ճնշում բանեցնելու համար: Չէ՞ որ դա էլ միանգամայն հնարավոր է: Չէ՞ որ ԱՄՆ-ը հայկական տիրույթում շահ է որոնում ոչ միայն արտաքին հարցերում, այլ նաեւ ներքին, առավել եւս, եթե նկատի ունենանք, որ ընտրությունները սարերի հետեւում չեն: Բայց հասկանալի է, որ այդ առումով իշխանությունը չի կարող հոգեբանական ազդեցություն թողնել հասարակության վրա, քանի որ հասարակությունն այդ դեպքում նույնիսկ կարող է գոհունակությամբ ընդունել Հայաստանի իշխանությանը ներքին կյանքի հետ կապված պահանջներ ներկայացնելու ամերիկյան հնարավոր քայլերը:
Բանն այն է, որ իշխանությունը ներքին կյանքում իրավիճակը հասցրել է այն աստիճանի սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ բարոյահոգեբանական սրացման, որ Հայաստանի հասարակությունը հենց միայն դա է ակնկալում ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, որ նրանք ճնշում բանեցնեն իշխանության վրա եւ ստիպեն երկրի ներսում հաշվի առնել հասարակության կարիքն ու պահանջները: Ահա թե ինչու ամենահարմար տարբերակը, ինչպես միշտ, այս անգամ էլ աշխարհաքաղաքական ծուղակի կամ համաշխարհային դավադրության տեսությունն է, որ նետվում է հրապարակ հասարակության արձագանքը ցանալի հունով շեղելու համար: Սակայն սա, թերեւս, այն դեպքն է, երբ հասարակությունն այդ ամենից ոչ թե ամերիկացիներին, այլ ավելի շատ հենց Հայաստանի իշխանությանն է սկսելու կասկածել: Համենայնդեպս, այնքան ժամանակ, երբ գործի, այսպես ասած, հայաստանյան մասի բացահայտմանը արագորեն նպաստելու կոնկրետ քայլերի փոխարեն, իշխանությունը ինչ-որ ենթատեքստեր է նետում հրապարակ, այն էլ այնպիսի մարդկանց միջոցով, որոնց նույնիսկ բարեւն ու ցտեսությունը հանրային վստահություն գրեթե չեն վայելում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում