Վերջին շրջանում հաճախակիացել են թուրք-պակիստանյան հանդիպումներն ամենաբարձր մակարդակավ: Մի քանի շաբաթ առաջ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին այցելել էր Անկարա, հիմա նա կրկին ժամանել է այս երկիր` մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովին: Պակիստանյան պատվիրակության կազմում են արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի նախարարները, ինչպես նաև ներդրումների խորհրդի նախագահը:
Վերջերս հաճախ է խոսվում Թուրքիայի «արևելյան» քաղաքականության զարգացման վերաբերյալ, և, ինչպես երևում է, Պակիստանն այստեղ առանցքային նշանակություն ունի: