Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Հին դաս` նոր դասաժամ

Ի վերջո, ինչպես՞ ենք մենք փակում 2011թ.-ը որպես հասարակություն, որպես պետություն, որպես մի հանրույթ, որը իր տեղն ունի համաշխարհային քարտեզի վրա և փորձում է նաև գտնել այդ քարտեզի վրա իր դերակատարությունը:
Ցավոք, 2011թ.-ի ավարտին մենք չունենք այդ հարցերի քիչ թե շատ լիարժեք պատասխաններ, չունենք դրական պատասխաններ: 2011թ.-ը այդ բոլոր առումներով կարելի է համարել անկումային տարի: Եվ այդ տեսանկյունից, տնտեսական անկումը, թերևս, ամենանվազ ցավալին և վտանգավորն է, որ արձանագրվում է պետության, հասարակության կյանքում:

Առավել մտահոգիչը հասարակական ակտիվության անկումն էր, որ արձանագրվեց 2011թ.-ին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց քաղաքական գործընթացների արդյունավետության անկման և տարվա ընթացքում ոչ միայն իմիտացիոն պրոցեսները չվերածվեցին քիչ թե շատ իրական միտումների, այլ աստիճանաբար նույնիսկ իմիտացիան պակասեց, և իրականությունը կարծես թե վերադարձավ լճացման փուլ: Չնայած առանձին իրավիճակային և երևութական առկայծումներին, 2011թ.-ի ընդհանուր ընթացքը հենց կարելի էր բնորոշել լճացմամբ:

Գուցե այն հեռու էր լճացման մասին դասական պատկերացումներից, գուցե ընդհանրապես որևէ աղերս չուներ այդ պատկերացումների հետ, բայց թերևս անվիճելի է, որ իրավիճակը, հասարակական տրամադրություններն ու հասարակական-քաղաքական մթնոլորտը բացարձակապես զուրկ էին օգտակար գործողության գործակցից և տարեվերջյան ամփոփումներում, ցավոք սրտի, ակնհայտ է դառնում, որ թե՛ ընդդիմադիր դաշտը, թե՛ իշխանական դաշտը չունեն հասարակությանը ներկայացնելու որևէ նշանակալից ձեռքբերում և կարծես թե նույնիսկ նշանակալից ձախողում էլ չունեն ներկայացնելու: Իսկ դա երևի թե լճացածության, նույնիսկ կարելի է ասել` ճահճանալու ակնհայտ վկայությունն է: Այս մասին շատ ենք խոսել տարվա ընթացքում, ու թերևս ավելի շատ խոսելը կարող է համարվել հասարակությանը ապատիայի ենթարկող հոռետեսություն: Բայց դրա նպատակն ամենևին չկա, առավել ևս, որ կարծես թե քաղաքական ուժերից ավելի, որևէ մեկը չի կարող ապատիայի, հուսահատության կամ խանդավառության և ոգևորության տարրեր հաղորդել հասարակությանը:

Խնդիրը պարզապես այն է, որ պետք է փաստել իրավիճակը, պետք է նկատել այն, ինչ գուցե գործընթացի անմիջական մասնակից սուբյեկտների համար այնքան էլ տեսանելի չէ, և նրանք այնքան էլ հստակ չեն պատկերացնում, թե իրենք ինչի մեջ են և հասարակությանն ուր են քշել: Առավել ևս, որ մասնակից սուբյեկտների այն մասը, որոնց ձեռքին է իշխանությունն ու որոնց ձեռքին են կառավարման լծակները, հենց դրան էլ սպասում են, որ համընդհանուր լճացման և ճահճացման մասին խոսվի հնարավորինս քիչ, ստեղծվի ակտիվ կյանքի, ակտիվ և դինամիկ պրոցեսների իմիտացիա, որոնք սակայն բացարձակապես զուրկ կլինեն օգտակար գործողության գործակցից և որևէ վտանգ կամ սպառնալիք չեն կարող լինել այդ ուժերի իշխանական դիրքերին:

Երբ չի փաստվում, որ չկա ճահիճ կամ լիճ, ապա բնական է, որ չի կարող դրվել ճահճից կամ լճից դուրս գալու խնդիր: Այդ խնդիրը հնարավոր է փաստել միայն այն դեպքում, երբ որ արձանագրվում են ճահիճը կամ լիճը, կամ դրա սահմանները: Բանն այն է, որ դրանց առկայության և հստակության պայմաններում է, որ մշակվում է ելքի առավելագույն օպտիմալ տարբերակը: Որևէ մեկը չի կարող ճահճից դուրս գալ կամ լճից դուրս գալ, եթե չի հաշվարկել ափի հեռավորությունը, որպեսզի կարողանա առավելագույն արդյունավետությամբ բաշխել իր ուժային ռեսուրսները:

Այնպես որ, հուսահատության և ապատիայի հաղթահարման կամ կանխարգելման լավագույն միջոցը դրանք կամ դրանց տանող միտումները հստակ գիտակցելու և պատկերացնելու ունակությունն ու կարողությունն են: Հետևաբար հուսահատության կարիք ամենևին չկա, ու պետք չէ հոռետես լինել: Պետք չէ նաև մտածել, թե որևէ մեկը, այդ թվում մենք, իրականության փաստագրմանը նպաստելով` հոռետեսություն ենք հաղորդում հասարակությանն իր իրավունքների համար պայքարի գործում: Ամենևին:

Հասարակությանն ընդհանրապես որևէ մեկը չի կարող հոռետեսություն հաղորդել, քանի որ հասարակությունը լիովին ինքնաբավ օրգանիզմ է: Այն չի տրվում արտաքին ազդեցությունների, ինչքան էլ որ դա կարող է անհավանական թվալ PR տեխնոլոգների համար, և ինչքան էլ նրանք այդ պնդումը կհամարեն միամիտ: Հասարակությանն իսկապես անհնար է շուռ տալ ուզած ուղղությամբ ու քշել: Որևէ տեխնոլոգիա անզոր է այդ գործում: Զորեղը միայն գործն է: Եթե հասարակությունը տեսնում է գործ, տեսնում է գործնականություն, ապա անմիջապես արձագանքում է և սատար կանգնում, կերպարանափոխվելով ակնթարթում:

Դրա լավագույն վկայությունը 2007-2008թթ.-ի անցման շրջանն էր, երբ խորհրդարանի ընտրությանը բացարձակապես անտարբեր հասարակությունը անմիջապես, հաշված շաբաթների ընթացքում վերափոխվեց և կազմեց համաժողովրդական շարժման բավական զգալի ռեսուրս: Գործից և գործնականությունից ավելի, որևէ այլ տեխնոլոգիա ի զորու չէ ազդել հանրային օրգանիզմի վրա, որը թերևս ամենալիարժեք օրգանիզմներից մեկն է և ունի ներքին հավասարակշռման և բալանսավորման բավական կայուն ու հուսալի մեխանիզմներ: Քաղաքական ուժերի խնդիրը պարզապես այդ մեխանիզմները գործի դնելն է: 2011թ.-ի ընթացքում այդ բանը տեղի չունեցավ: Պետք է հուսալ, որ դա տեղի կունենա 2012թ.-ի ընթացքում: Համենայնդեպս, հայ հասարակությունը ցույց է տվել իրավիճակների հանդեպ իր համարժեքությունը: Իսկ ահա քաղաքական ուժերը Հայաստանում ոչ միշտ են ցույց տվել հասարակությանը համարժեք լինելու կարողությունը: Թերևս դա կարող է լինել 2011թ.-ի քաղաքական գլխավոր դասերից մեկը, իսկ անցնող տարին` հին դասի նոր դասաժամը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում