Ինդիանա նահանգի ավտոմայրուղիներից մեկում շրջվել է պաղպաղակով լի բեռնատարը: Այս մասին հաղորդում է Journal Gazette-ը:
Ավտովթարի ժամանակ թափվել է մոտ 18 տոննա փաթեթավորված պաղպաղակ: Ճանապարհային ծառայություններից մոտ վեց ժամ է պահանջվել պաղպաղակը ճանապարհից հավաքելու համար:
Վարորդի վնասվածքներն աննշան են, սակայն համենայնդեպս նա տեղափոխվել է հիվանդանոց: