70 տարվա հնության մրգային խմորեղենը 525 դոլարով վաճառվել է հինգշաբթի օրը կայացած աճուրդին: Գնորդը ԱՄՆ Արիզոնա նահանգի բնակիչ է:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 1941 թվականին պատրաստված խմորեղենը 1971 թվականին վերադարձվել է Cincinnati Kroger մթերային խանութին: Այդ ժամանակից ի վեր այն պահպանել է հենց խանութի տնօրենը:
Գնորդը նաև ստացել է դրա առաջին գնորդի գրառումը՝ գրված 1971 թվականի մայիսի 20-ին: Գրառման մեջ նշվում է, որ խմորեղենը 1941 թվականի Սուրբ ծննդյան շաբաթվա ընթացքում գնորդի գնած 6 խմորեղեններից մեկն է: «30 տարիների ընթացքում խմորեղենը պահպանվել է աշխարհի տարբեր հատվածներում և տարբեր կլիմայական պայմաններում: Մենք նորից տեղափոխվում ենք և ցանկանում ենք խմորեղենը վերադարձնել արտադրողներին»:
Խմորեղենի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվել է Օհայոյի բարեգործական ընկերություններից մեկին: