Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայ-բելառուսական չեկիստական ընդհանրություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը։


Կիրակի օրը Բելառուսում տեղի ունեցան նախագահի ընտրություններ, որոնք ուղեկցվեցին բողոքի ակցիաներով և հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալությամբ: Դեկտեմբերի 19-ին կայացած ընտրությունների արդյունքները ներկայացնելիս` ԿԸՀ-ն հայտարարել է, որ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հավաքել է ընտրողների ձայների 79, 67 %-ը: Մյուս թեկնածուները չեն հաղթահարել 3%-ը: Մինչ բողոքի ակցիաների սկսվելը իրենց գրասենյակների մոտ դաժան ծեծի ենթարկվեցին նախագահի թեկնածուներ Վլադիմիր Նեկլյաևը և Ալեքսանդր Սաննիկովը:


-Պարոն Դանիելյան, ի՞նչ տեղի ունեցավ Բելառուսում, ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:


-Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում բռնապետական, զինվորաոստիկանական պետություններում: Դրա վառ օրինակը Հայաստանն է, որտեղ 2008 թվականին պետության կողմից կատարվեց նմանատիպ հանցագործություն: Այդ բախումներից տուժել են ոչ միայն քաղաքացիներ, այլ նաև նախագահի թեկնածուներ, իրավապաշտպաններ, որոնք իմ ընկերներն են: Ճանաչում եմ Օլեգ Միխայլևիչին, որի տեղն անհայտ է: Անհայտ է Բելառուսի Հելսինկյան կոմիտեի նախագահ Օլեգ Հուլակի տեղը, խոշտանգվել և բանտում է գտնվում նախագահի նախկին թեկնածու Անատոլի Լեբեդցը: Այդ ամենը մենք տեսել ենք, և մեկնաբանելու կարիք, կարծում եմ, չկա: Ի տարբերություն Հայաստանի, միջազգային կազմակերպությունները չեն ճանաչել Լուկաշենկոյի ընտրվելու փաստը:


-Դուք նշեցիք, որ ճանաչում եք Բելառուսի իրավապաշտպաններին: Նրանք, ըստ Ձեզ, ավելի ազատ պայմաններո՞ւմ են գործել, քան Դուք` Հայաստանում, թե՞ ենթարկվել են նույն բռնաճնշումներին:


-Ոչ: Նրանք գտնվում են շատ դժվարին վիճակում: Կա «Մարդու իրավունքների տուն» կոչվող մի կազմակերպություն, որը գործում է Լիտվայում: Մեր իշխանությունների և Բելառուսի իշխանությունների միջև կան նաև տարբերություններ: Ի տարբերություն մեր իշխանությունների` Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ինքը դեմոկրատիան չի ընդունում և ձևեր չի թափում: Մինչդեռ Հայաստանում այդպես չեն հայտարարում, և 1998 թվականի հեղաշրջումից հետո ԱՄՆ-ն, միջազգային կազմակերպությունները ֆինանսավորում են, որպեսզի մեր երկրում հաստատվի ժողովրդավարություն:


-Ե՛վ Հայաստանում, և՛ Բելառուսում այդ բռնաճնշումները, իշխանության զավթումը տեղի են ունենում պուտինյան Ռուսաստանի լուռ համաձայնությամբ: Բելառուսում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նույնիսկ հայտարարել է, որ ոստիկանական գործողությունները օրինական են:


-Ես չեմ զարմանում: Հիշում եք, թե ԱՊՀ դիտորդական առաքելությունը ինչ գնահատականներ տվեց և ինչպես ներկայացրեց Հայաստանի ընտրությունները:


-Ի՞նչ ապագա եք կանխատեսում հետխորհրդային այն երկրների համար, որոնք գտնվում են Ռուսաստանի ազդեցության ներքո:


-Ինձ թվում է` կլինի վերադարձ դեպի Խորհրդային միություն: Պատմությունը կրկնվում է, և կրկնվում են նախկին մեթոդները: Հենց նախկին այլախոհ Վլադիմիր Բուկովսկուն են Մոսկվայի օդանավակայանում կանգնեցնել, և նրան ստուգելը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չեկիստական պետություն է: Ազգամիջյան բախումները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում, ցույց են տալիս, որ այդ շոուները կազմակերպված են հենց չեկիստական Ռուսաստանի կողմից: Այդ ամենն ունի հեռուն գնացող հետևանքներ` ճնշելու ազատությունն ու մարդու իրավունքները: Լուրջ մտավախություններ կան, թե ինչ ապագա է սպասվում հետխորհրդային պետություններին:


-Իսկ հնարավո՞ր չէ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում:


-Եթե միջազգային հանրությունը շատ ցանկանա, ապա կարող են լինել փոփոխություններ: Պետք է հաշվի առնել, որ հետխորհրդային երկրների իշխանություններին ձեռնտու է այս իրավիճակը:


-Այսինքն` մեր հասարակությունները չունե՞ն այդ վարչակարգերը տապալելու ռեսուրս:


-Վարչակարգը տապալել կարող են այն մարդիկ, ովքեր այլևս չեն ցանկանում ապրել նախկին ձևով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում