ՌԴ աշխարհաքաղաքական ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց,որ ԱՄՆ-ն շահագրգիռ է պահպանել իր գերիշխող դիրքը և այն գործընթացները, որոնք իրականացնելու է 2011 թվականին՝ առնչվելու համար Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Նա նշեց, որ ԱՄՆ խնդիրը լինելու է տնտեսական ճգնաժամի հաղթահարումը և ռազմական ներուժի ապահովումը ցանկացած տարածաշրջանում: 2011 թվականի վերջում, ըստ Արա Սարգսյանի, ԱՄՆ-ում Օբամայի՝ երկրորդ ժամկետով ընտրվելու կապակցությամբ լուրջ գործընթացներ են տեղի ունենալու: Նա ասաց, որ Օբաման չի կատարել Իրաքից և Աֆղանստանից զորքերի դուրսբերման իր խոստումները, իսկ ԱՄՆ դավաճանությունն ու խոստումները չկատարելը թանկ են արժենում առաջին դեմքերին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա, Արա Սարգսյանի դիտարկմամբ, այնտեղ որոշակիություն չկա ո՛չ ներքին և ո՛չ արտաքին հարցերում: