«Գեգամետ պլյուս» գործարանի գործունեությունը հակասում է Սևանի մասին օրենքի հոդված 10-ի պահանջներին, ըստ որի՝ Սևանի ավազանում արտադրությունն ընդհանրապես արգելվում է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց «Էկոլուր» տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա՝ բնապահպանության նախարարությունը Շորժայի հանքանյութի վերմշակման գործարանի վերաբերյալ նախագիծը սկզբում մերժել է, թեև այդ պահին արդեն գործարանը կառուցված է եղել, իսկ երկորդ անգամ՝ ընդունել: Իսկ «Գեգամետ պլյուս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով Ինգա Զարաֆյանի այն դիտարկումներին, թե գործարանի արտանետումները լուրջ վնաս են հասցնում Սևանին, ասաց, որ քրոմը շատ քիչ է հանքանյութի մեջ` 1.3 տոկոս, և որ քրումը տոքսիկ նյութ չէ: