Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել

Պետք է պատիժը մինչեւ վերջ կրեն

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան
Թեեւ նախորդ տարի իշխանությունները ԵԽԽՎ ճնշման տակ համաներում իրականացրին, սակայն այն չտարածվեց բոլորի վրա, եւ առայսօր 13 քաղբանտարկյալ կա բանտերում:
ԱԺ պատգամավորներից մեկը, որ չցանկացավ անունը հրապարակել, ասաց, թե իշխանությունները եթե ոչ համաներման, ապա հաշվի առնելով պատժաչափը 1/3-ով կամ 2/3-ով կրած լինելու հանգամանքը` այսօր արդեն կարող են քաղբանտարկյալներին հերթով ազատ արձակել: Եվ քանի դեռ այդ քայլին չեն դիմում, այս խնդիրը շարունակում է արծարծվել միջազգային տարբեր ատյաններում: Օրինակ երեկ` ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, խոսելով ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների մասին, հայտարարեց, որ Եվրոպայում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն: «Մեր` մարդու իրավունքների հանձնակատարն ուժեղ մանդատ ունի եւ մշտապես հետեւում է այդ գործընթացներին: Մենք ուշադիր հետեւում ենք 2008-ից հետո Հայաստանում ընթացող գործընթացներին: Չենք կարող ուղղակիորեն միջամտել ձեր ներքին խնդիրներին: Դա պետք է լուծվի ձեր ներքին ինստիտուտների շրջանակներում: Եթե ԵԽ-ն ազգային ներքին հարցերն իր վրա վերցնի, դժվար ուղու վրա կկանգնենք», – հայտարարեց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրինք, թե ի՞նչ են պատրաստվում անել իշխանությունները` մյուս 13 քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, եւ ընդհանրապես, որեւէ բան անո՞ւմ են, թե՞ ոչ:
– Դա իրավաբանական դաշտի հարց է, քաղաքական հայտարարությունների կամ մոտեցումների խնդիր չունի, մանավանդ, այդ դաշտում քաղաքական տեսակետից միջամտություններն անընդունելի են նաեւ Եվրոպայի համար:
– Սակայն կատարվածը քաղաքական իրադարձությունների հետեւանքով էր, այսինքն` սա քաղաքական խնդիր է, այլ ոչ թե իրավական:
– Իհարկե, սկիզբը քաղաքական մոտեցումների ձեւավորում է, բայց վերածումը ոչ թե քաղաքականության, այլ քրեորեն պատժելի արարքների հետեւանք է: Իսկ պատիժներն այնպիսին են, որ պետք է կրեն մինչեւ վերջ:
– Մեկ անգամ համաներում իրականացվեց, շատերն ազատ արձակվեցին, սակայն 13 քաղբանտարկյալներ դեռեւս բանտերում են:
– Համաներումը իրականացվում է այն հոդվածներով, որ առաջարկվում է, եւ ԱԺ-ն հաստատում է: Այդ մարդկանց վրա հիմա չի տարածվել համաներումը:
– Եվ իշխանությունները որեւէ բան անո՞ւմ են մյուսներին ազատ արձակելու համար, թե՞ ոչ:
– Բայց իշխանությունները եթե փորձեն անել, ապա իրավական պետության մեթոդիկայից դուրս կլինի, որովհետեւ այդ խնդիրները լուծվում են դատական համակարգի միջոցով:
– Իսկ մի՞թե դատական համակարգը իշխանության մաս չէ:
– Համենայնդեպս, իշխանություն ասելով պիտի դիմեք դատական համակարգին: Եթե նոր փաստեր կան, կարող են դիմել, նորից գործը լսեն: Դա դատական համակարգի խնդիրն է, քաղաքական իշխանությունը դրանով չպետք է զբաղվի:
– Այդ դեպքում ինչո՞ւ է նախագահի ինստիտուտին վերապահված համաներում հայտարարելու իրավունքը, այսինքն` համաներման առաջարկ ԱԺ-ին ներկայացնելը, իսկ խորհրդարանին` այդ առաջարկը վավերացնելը:
– Նախագահը համաներում հայտարարում է, առաջարկությամբ դիմում է ԱԺ, այսինքն` կոլեգիալ, ներկայացուցչական մարմնի որոշման հիման վրա է դա կատարվում:
– ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, թե ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու է Թուրքիան` ի դեմս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, բացի այդ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Մեւլութ Չավուշօղլուն: Եվ այս ընթացքում ՀՀ-ին մեծ մարտահրավերներ են սպասվում, որոնց դիմակայելու համար իշխանությունները պետք է գնան ժողովրդավարական բարեփոխումների` առաջին հերթին ազատ արձակելով քաղբանտարկյալներին: Չե՞ք կարծում, որ Թուրքիան կօգտագործի այս հարցը` ՀՀ դեմ գործողություններ իրականացնելու համար:
– Չեմ կարծում նման բան: Համենայնդեպս, քաղաքական իշխանությունները ցանկացած ճնշման դեպքում իրավազոր չեն նման խնդիր լուծել: Դա լուծվում է հատուկ սցենարներով. ըստ մեր Սահմանադրության` համաներման ճանապարհով, եւ կա նաեւ մի այլ ճանապարհ, որ մեղադրյալն ինքը ներում է հայցում: Սա է Սահմանադրությամբ ձեւավորված մոտեցումը:
Իսկ Թուրքիան, չեմ կարծում, որ կալանավորների խնդիրները բարձրացնելով ինչ-որ խնդիրներ լուծի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում