«Լիբիայի Միացյալ Թագավորությունը կազմավորվել էր 1951 թ. դեկտեմբերի 24-ին: Նրա ղեկավարը թագավոր Իդրիսն էր: Այդ օրը նշվում էր որպես Անկախության օր՝ մինչև որ 1969 թ. իշխանության եկավ այն ժամանակ դեռ կապիտան Մուամար Քադաֆին»,– հաղորդում է MIGnews.com կայքը:
Իտալիայից Լիբիա է վերադարձել թագավորական գահի ժառանգորդ Իդրիս Ալ-Սենուսին: Իդրիսը հաղորդել է, որ ինքն ուրախ է, որ վերադարձել է 42 տարվա արտաքսումից:
Լիբիա մտնելիս նա ներկայացրել է հին, թագավորական ժամանակների անձնագիրը, որը ստացել է երեխա ժամանակ: Իդրիսն ասել է, որ վերադարձը իր կյանքի ամենաուրախ պահն է, եթե չհաշվի երեխաների ծնվելը:
Իր այցելության առաջին օրը Իդրիսն անցկացրել է թագավորական պալատում, որտեղից նա ստիպված է եղել փախչել 12 տարեկանում:
«Ես չեմ եկել այստեղ նրա համար, որպեսզի զբաղվեմ քաղաքական գործունեությամբ: Ես ուզում եմ այցելել իմ ընկերներին, բարեկամներին, ես այստեղ եմ բերել իմ երեխաներին, որպեսզի տեսնեն իրենց երկիրը: Ես պատրաստ եմ մասնակցել ժողովրդավարական, քաղաքակիրթ հասարակության կազմավորման գործընթացին, պատրաստ եմ կատարել ցանկացած հանձնարարություն, որն ինձ վրա կդնի լիբիացի ժողովուրդը: Ինձ համար կարևոր է, որպեսզի Լիբիան ազատ լինի»,- ասել է նա:










































