Նիգերիայի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 68 մարդ: Այդ բախումները տեղի են ունենում նիգերիական իշխանությունների և իսլամիստական զինված խմբավորման` «Բոկո Հարամ»–ի միջև: Մինչ այդ հաղորդվում էր 46 զոհի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ուրբաթ օրը բախումների ընթացքում զոհվել են զինված խմբավորման 50 անդամներ, ևս 18-ը զոհվել են շաբաթ օրը: Սպանվածներից 9-ը երկրի իրավապահ մարմինների աշխատակիցներ են:
Զինված խմբավորումը պահանջում է ամբողջ երկրով մեկ սահմանել շարիաթի կանոնները և զինված հարձակումներ է իրականացնում իշխանությունների ներկայացուցիչների վրա:










































