Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

«Մեկ Լևոնի թատրոն»

Այս վերնագրով այսօր Lenta.ru կայքում ներկայացվել է Ալեքսեյ Պոնոմորյով լրագրողի վերլուծական հոդվածը, որը նվիրված է Մոսկվայում վերջերս տեղի ունեցած ազգայնական բախումներին և հայ երիտասարդ Լևոն Արզումանյանի մասնակցությանն այդ միջադեպերին:
Լրագրողը գրում է, որ սպիտակ և սև շարֆով երիտասարդը շփոթեցրել է բլոգերներին և լրագրողներին: Ռունետում այս դեպքերի մասին եղան շատ հակասական հրապարակումներ, որոնք երբեմն կրում էին սադրիչ բնույթ: Դեկտեմբերի 17-ին այդ քննարկումների հիմնական հերոս է դարձել ոմն Լևոն Արզումանյան, որը նացիստների պես ձեռքը վեր պարզելով՝ մերթ հայտնվում էր «Մանեժնայա» հրապարակի դեպքերի ժամանակ, մերթ` «Եվրոպական» առևտրի կենտրոնի մոտ: Քննարկումներն էլ ավելի բուռն դարձան, երբ պարզվեց, որ Լևոնը երկար ժամանակ եղել է Մոսկվայի ոստիկանության վարչության մամուլի խոսնակ Վիկտոր Բիրյուկովի հետ:
Արզումանյանի վերաբերյալ հրապարակումները հակասական էին: Երբ հայտնի էր դարձել, որ անկարգությունները հրահրվել էին ոմն Մակարովի կողմից, որը, հետագայում պարզվել էր, Տամբովի «Նաշի» իշխանական երիտասարդական շարժման անդամ է, նույն «նաշիստներն» իրենց խողովակներով պարզել էին, որ դա ոչ թե Մակարովն է, այլ ոմն Լևոն Արզումանյան, որի նկարները հետագայում գտել էին «ВКонтакте» սոցիալական ցանցում:
Բայց իշխանավորները չկարողացան խուսափել իրենց մասնակցության վերաբերյալ խոսակցություններից, քանի որ պարզ դարձավ, որ այս հայ երիտասարդը նույնպես կապ ունի «նաշիստների» հետ: Բացի այդ, մասնակցել է իրենց «բազեական» հավաքներին Սելիգերում, որտեղ պարբերաբար այցելում են Ռուսաստանի ղեկավարները:
Իսկ Բիրյուկովի հետ նկարներն արդեն մեծ աղմուկ բարձրացրին: Սակայն, որոշ տեղեկություններով, այդ երիտասարդն ինքն է փորձել ամեն կերպ հայտնվել Բիրյուկովի կողքին: Գտան նաև Արզումանյանի նկարները «Մանեժնայա» հրապարակում, որտեղ նա սպանված Եգոր Սվիրիդովի նկարով է: Նա նաև հասցրել է հարցազրույց տալ թերթերից մեկին` թույլ տալով որոշ խորհրդավոր արտահայտություններ. «Նոր սկիզբ է լինելու, իմ ընկեր: Այս ամենը մասսաների ամենաթողության արդյունքն է: Անգործությունն է այս ամենի պատճառը, և դրա համար կան շատ պատճառներ»,- ասել է նա լրագրողին:
Բլոգերներից մեկն էլ եզրակացրել է, որ այստեղ ամեն ինչ ավելի պարզ է՝ «մեր առաջ սովորական սադրիչ է, գավառական մի հիմար, և այս ամենն անում է, որպեսզի հետագայում իր նկարներով գլուխ գովի»:
Սակայն, եզրակացնում է հեղինակը, շատ հնարավոր է, որ Լևոն Արզումանյանի այս լուրը ուղղակի ինտերնետային համայնքի երևակայությունների լուրջ հետևանք է, ինչին ականատես ենք եղել վերջին մի քանի օրերին: Այս ամենը լրագրողն ուղղակի համարում է սադրանք և բլոգերների կողմից «ծաղկեցրած» պատմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում