Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ-ում ԱՊՊԱ օրենքի ընդունման ու կիրառման առանձնահատկությունները (տեսանյութ)

«Առաջին լրատվական» «Օրենքի իշխանություն» հաղորդաշարի հյուրն է «Աքիլլես» ՀԿ նախագահ` Էդուարդ Հովհաննիսյանը: Հաղորդումը վարում է «Arni Legal Aid» փաստաբանական գրասենյակի նախագահ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:


Ն.Բ.- Ի՞նչ պետք է անի վարորդը վթարից հետո իր իրավունքները ժամանակին պաշտպանելու համար:

Է.Հ – Նախ` ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում հստակ նշված են այն գործողությունները, որոնք վարորդը պետք է կատարի վթարի ժամանակ: Վարորդները պետք է ղեկավարվեն այդ գործողություններով: Մարդը վթարի դեպքում իրեն կորցնում է:

Ն.Բ.- Արդյոք վարորդը չի՞ կարող ինքնուրույն նախաձեռնություն դրսևորել` կազմել դեպքի վայրի զննության գծագիրը, գալ համաձայնության մյուս վարորդի հետ և այդ գծագիրը տանել ու գրանցել ոստիկանությունում, որով կբավարարվի օրենքի պահանջը:

Է.Հ. – Եթե առկա է նման իրադրություն, և եթե վարորդները եկել են փոխհամաձայնության, ապա օրենքը հենց այդպես էլ նախատեսում է, բայց ԱՊՊԱ-ի մասին օրենքը պահանջում է, որպեսզի մեքենաները մնան մինչև աշխատակիցների գալը:

Ն.Բ.- Այդ դեպքում առկա չէ՞ օրենքի հակասություն, հօգուտ ո՞ւմ պետք է մեկնաբանվի օրենքի այդ հակասությունը:

Է.Հ. – Այստեղ պետք է գործի օրենքի իշխանությունը: Երկու էլ օրենքներն էլ պետք է վարորդը կատարի: Մինչ օրս մենք ոչ մի բողոք չենք ստացել ո՛չ ներկայացուցիչների` դեպք վայր ժամանակին հասնելու առումով, ո՛չ ճանապարհային ոստիկանության: Իհարկե, ճանապարհային ոստիկանության ժամանումը օրենքով սահմանված չէ:

Ն.Բ.- Մինչդեռ մենք ունենք օրենք, որը հստակորեն սահմանում է. ԱՊՊԱ աշխատակիցը դեպքի վայր պետք է ժամանի Երևան քաղաքում` 35 րոպեից, քաղաքից դուրս` 80 րոպեից: Չե՞ք կարծում, որ այստեղ կա հակասություն, հնարավոր է` դեպքի վայրը թողնելու համար ոստիկանությունը իրենց պատժի:

-ԿԲ-ն ԱՊՊԱ-ի օրենքի և ճանապարհային երթևեկության մասին օրենքի հեղինակն է և հաստատել է, թե պետք է ներկայանալու հարցը համաձայնեցնել:

Ն.Բ. – Պարոն Հովհաննիսյան, հիմնականում հայտնում են հետևյալ բնույթի դժգոհություններ. ավտոմեքենան վերանորոգման տանելիս պարզվում է, որ անհրաժեշտ է մեկ միլիոն, մինչդեռ փորձագետները դա ավելի քիչ են գնահատում: Ի՞նչ անի քաղաքացին, ո՞ւր պետք է նա դիմի իր իրավունքները պաշտպանելու համար:

– Բյուրոն ժամանակին ընդունել էր որոշում և մի շարք վերանորոգող սերվիզների հետ կնքել էր պայմանագրեր, ըստ որի` քաղաքացուն ուղարկում էին տվյալ կազմակերպություն` մեքենան վերանորոգելու:

Ն.Բ. – Ինչո՞ւ այսօր փոխվեց իրավիճակը:

Է.Հ. – Քաղաքացին ասում է` կտանի իր վարպետի մոտ, որը որոշակի գումար է պահանջում: Եթե ինչ-ինչ պատճառներով քաղաքացուն դա չի գոհացնում, ապա կարող է բողոքարկել ապահովագրական ընկերության այդ որոշումը: Բյուրոն շատ լուրջ է վերաբերվում այդ հարցերին, բոլոր բողոքները հաշվառում է, գրանցում, և ընդունվում են ամենաարդար որոշումները:

Ն.Բ. – Մենք դեպքեր ունենք, երբ ոստիկանության կողմից քննվել է գործը, նյութեր են նախապատրաստվել, և կատարվել է ավտոտեխնիկական փորձարկում: Որոշվել է, թե վարորդներից ով է մեղավոր, սակայն նա ցանկանում է վիճարկել խնդիրը` հայտնելով, թե ինքը մեղք չունի, և Ապահովագրական ընկերությունը պետք է հատուցի, սակայն ոստիկանության կողմից տրված որոշման հիման վրա փոխհատուցում ստանալու է այն վարորդը, որը իրականում մեղավոր է: Կարո՞ղ է արդյոք, ըստ Ձեզ, վարորդը դիմել փորձագիտական ընկերությանը, իր նախաձեռնությամբ ձեռք բերել ապացույց և ներկայացնել դատարան:

Է.Հ.- Որպես կանոն, գրեթե բոլոր փորձագիտական եզրակացություններն ընդունվում են ինչպես ապահովագրական ընկերությունների, այնպես էլ դատարանների կողմից:

Ն.Բ. – Չե՞ք գտնում, որ պատճառը փորձագետների անպատժելիությունն է. մեր հանրապետությունում փորձագետը ակնհայտ կեղծ եզրակացության համար չի պատժվում: Վարորդը չի կարող վիճարկել իր իրավունքները, քանի որ չկա եզրակացություն տվող մեկ այլ հիմնարկ: Նա կարո՞ղ է դիմել ձեր ընկերությանը և պաշտպանել իր իրավունքները:

Է.Հ. – Մենք արդեն ունենք Փիսիքրաշ ծրագիրը և այդ ծրագրով ենք իրականացնում մեր փորձաքննությունը:

Ն.Բ. – Այսօր մեր հասարակությունը տեղյակ չէ, թե ինչ օրենքներ են գործում. ի՞նչ խորհուրդ կտաք մեր վարորդներին:

Է.Հ. – Զարգացած երկրներում դրանք վարորդին պետք չեն: Վարորդը պետք է իմանա միայն իր կարգը: Այդ օրենքները պետք են կատարողներին:

Ն.Բ. – Այսինքն` Դուք կարծում եք, որ պետք է ավելի ՞պարզեցվի, որպեսզի վարորդները խնդիր չունենան:

Է.Հ. – Մեր երկրում այսօր դա հնարավոր չէ, որովհետև մենք դեռևս իրավական երկիր չենք: Այն վարորդը, որը գիտի իր իրավունքները, կարող է դրանք պաշտպանել նաև դատարաններում, բայց մեզ մոտ միայն մեկ «Աքիլլես» կազմակերպությամբ հնարավոր չէ բոլոր վարորդներին իրազեկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում