Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր դառնում է 50 տարեկան, որոշել է իր ծննդյան օրն անցկացնել ճակատամերձ հատվածում՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը։
Վերջինս հերքել է մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրած այն տեղեկատվությունը, որ Ալիևը մտադիր է իր ծննդյան օրը նշել հանդիսավոր պայմաններում։










































