Tuesday, 09 06 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ

Մահակը` ցանցում

Երեկ հայտնի է դարձել, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սասուն Միքայելյանը առաջադրվելու է Հրազդանի քաղաքապետի ընտրությանը: Այստեղ երևի թե միարժեք է, որ եթե ընտրությունը չկեղծվի, ապա Միքայելյանը կընտրվի Հրազդանի քաղաքապետ, այսինքն` Հայ ազգային կոնգրեսը փաստացի կստանա իշխանություն առանձին վերցրած քաղաքում:

Այստեղ պետք է, թերևս, արձանագրել մի քանի ուշագրավ հանգամանք: Նախ` Կոնգրեսը, փաստորեն, երկար ժամանակի ընդմիջումից հետո մասնակցում է ՏԻՄ ընտրություններին: Ընդ որում` հատկանշական է, որ դա տեղի է ունենում Իջևանի քաղաքապետի ընտրությունից հետո, որտեղ, ինչպես հայտնի է, Հանրապետական թեկնածուին հաղթեց ԲՀԿ թեկնածուն: Այստեղ ուշագրավն այն էր, որ Բարգավաճ Հայաստանի հաղթած թեկնածուի օգտին, ըստ տարբեր լրատվամիջոցների տեղեկատվությունների, սատարել են ընդդիմության, այդ թվում` թե՛ Ժառանգության, թե՛ Դաշնակցության, թե՛ Կոնգրեսի ներկայացուցիչները: Իհարկե, այդ ուժերից միայն Դաշնակցությունը խոստովանեց, որ օժանդակել են ԲՀԿ թեկնածուին, բայց թե՛ Ժառանգությունը, թե՛ Կոնգրեսը, մեծ հաշվով, չբացառեցին, որ կարող էին իրենց տեղի ներկայացուցիչները այս կամ այն կերպ օգնած լինել ԲՀԿ թեկնածուին, բայց ոչ թե քաղաքական նոմինալ սատարումի, այլ պարզապես, ասենք, միևնույն քաղաքի բնակիչ լինելու ելակետով:

Հատկանշական էր, որ Բարգավաճ Հայաստանն էլ չհերքեց, որ ընդդիմության միացյալ աջակցություն է եղել իր թեկնածուին: Դրանից քիչ ժամանակ անց էլ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի վերլուծությունը` ուղղված Բարգավաճ Հայաստանին:

Այդ համատեքստում էլ ուշագրավ է, որ Կոնգրեսը թեկնածու է առաջադրում մի քաղաքի քաղաքապետի ընտրությանը, որը գտնվում է Կոտայքի մարզում: Իսկ այդ մարզում, ինչպես հայտնի է, բավական ազդեցիկ է Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սրանք, իհարկե, ուշագրավ հանգամանքներ են, սակայն, անշուշտ, ոչ որոշիչ, որովհետև Սասուն Միքայելյանի առաջադրումը, թերևս, ունի շատ ավելի պարզ պատճառ՝ Միքայելյանը Հրազդանում չափազանց մեծ հեղինակություն վայելող անձ է, հետևաբար ուղղակի անտրամաբանական կլիներ, եթե այդ անձը, որը զբաղվում է քաղաքականությամբ և քաղաքական ուժ, շարժում ներկայացնում, չառաջադրվեր տեղական ընտրություններում` ունենալով այդպիսի մասսայականություն և հեղինակություն:

Այսինքն` Միքայելյանի հեղինակությունը նույնիսկ այնքան է, որ շատ դժվար է պատկերացնել անգամ նրա հանդեպ կեղծիքով հաղթանակը: Սակայն հավանական է նաև, որ իշխանությունը որոշել է Իջևանից հետո զիջել նաև Հրազդանը: Եվ եթե Իջևանը զիջեցին ԲՀԿ-ին, ապա Հրազդանը զիջում են մյուս խոշոր քաղաքական մրցակցին՝ Կոնգրեսին: Այսինքն` իշխանությունն, ըստ էության, փորձում է հավասարակշռել Իջևանը Հրազդանով: Նախ` ցույց տալով, որ ինքն անցկացնում է արդար ընտրություններ, որտեղ իր թեկնածուները պարտվում են, ինչով էլ կփորձի ասել, որ անկեղծ է 2012 թվականի ընտրության վերաբերյալ իր հայտարարություններում, և բացի այդ էլ` իշխանությունը Բարգավաճ Հայաստանին գուցե կփորձի հակադրել Հրազդանում Կոնգրեսի հաղթանակը, որպեսզի ԲՀԿ-ն Իջևանի հաղթանակից հետո ավելորդ ինքնավստահություն չցուցաբերի:

Մյուս կողմից, սակայն, եթե իշխանությունը պարտվի Հրազդանում, ապա կստացվի, որ Հանրապետականը զիջում է դիրքերն իրար հետևից: Որքան էլ դրանից հետո Սերժ Սարգսյանը փորձի համոզել յուրայիններին, ասենք` Հանրապետականին, որ այդ ամենը ծրագրված քաղաքական սցենարի մի մասն է, որով ինքը մոտենում է խորհրդարանի ընտրությանը, միևնույն է` իշխանության մեջ կարող է սողոսկել կասկածի որդը, որ Սարգսյանը ոչ թե մարտավարական և ռազմավարական հաշվարկներից ելնելով է ընդդիմությանը միտումնավոր զիջել, այլ պարզապես ի վիճակի չի եղել դիմադրելու թե՛ Իջևանում, թե՛ Հրազդանում:

Դա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը Հրազդանում Սասուն Միքայելյանի հնարավոր, հավանական հաղթանակից հետո պետք է ավելի գլոբալ դաշտում ինչ-որ կերպ իշխանություն ցույց տա: Օրինակ` Իջևանում ԲՀԿ հաղթանակից հետո Սարգսյանը ցույց տվեց այդ իշխանությունը, որի վկայությունը եղավ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որ ինքը հավատարիմ է մնում փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրին, որտեղ խոստացել էր չպայքարել ՀՀԿ դեմ և նախագահի 2013 թվականի ընտրությանն էլ սատարել Սերժ Սարգսյանին: Համանման մի հաղթանակ էլ Սերժ Սարգսյանը, թերևս, Կոնգրեսի նկատմամբ պետք է տանի գլոբալ դաշտում, որպեսզի Հրազդանում շատ հավանական պարտությունից կամ զիջելուց հետո. որովհետև ՀՀԿ-ն պարզապես կարող է թեկնածու չառաջադրել. կարողանա սեփական ճամբարը հետ պահել խուճապային տրամադրություններից: Բայց ամենևին պետք չէ բացառել նաև մեկ այլ տարբերակ:

Հավանական է, որ Հանրապետականը տեղական մակարդակներում զիջում է իշխանությունը` որպես քաղաքական հիմնական մրցակիցների կամ ուժերի հետ փոխզիջումային տարբերակ կենտրոնական իշխանությունը կրկին պահելու հարցում: Այսինքն` որոշակի նահանջ կատարելով տեղերում, Սերժ Սարգսյանը միգուցե փորձում է պայմանավորվել քաղաքական ուժերի հետ կենտրոնական իշխանությունը չվիճարկելու հարցում: Այդ տարբերակն էլ, իհարկե, կարող է տեղ ունենալ առկա զարգացումներում, թեև իհարկե ոչ ամենավճռորոշ կամ ամենամեծ տեղը: Հայաստանում բավական բարդ և խայտաբղետ քաղաքական խաղ է սկսված, և այստեղ, թերևս, դժվար է պատկերացնել, որ որևիցե մի զարգացում կարող է պայմանավորված լինել մեկ-երկու գործոնով: Գործոններն ու հանգամանքները բավական շատ են, և հենց դա է Հայաստանի ներկայիս քաղաքական խաղի առանձնահատկությունը, որ իշխանությանը ստիպում է մի կողմ դնել առավել կարծր մեթոդներն ու առաջնորդվել ավելի զուսպ տեխնոլոգիաներով:

Բազմաբղետ խաղի պարագայում պարզապես հնարավոր չէ կանխորոշել կամ կանխագուշակել գործոնների թափառող ընթացքը և միարժեք զգալ, թե որտեղից է լինելու գլխավոր հարվածը, վտանգը կամ ռիսկը: Ավելի շատ հենց այդ իրողությունն է պատճառը, որ իշխանությունը հակված է հրաժարվել ուժային դիրքերից խոսելու տարբերակներից: Դա ոչ թե իշխանության վերափոխման կամ միջազգային ճնշման արդյունք է, այլ հենց իրավիճակի խայտաբղետության, երբ իշխանությունը պատկերացնում է, որ ուժը, մեծ հաշվով, անիմաստ է, որովհետև մահակը ցանցում պարզապես չի աշխատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում