Ղազախստանի Մանգիստաուի շրջանում Ժանաոզենի զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 16 մարդ: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Մանգիստաուի շրջանային դատարանի վերաքննիչ կոլեգիայի ներկայացուցչին:
«Քրեական գործն այժմ հետաքննության փուլում է. դրա հեռանկարների մասին դեռ վաղ է դատել»,- ասել է նա:
Անցյալ շաբաթ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում անկախության օրվան նվիրված միջոցառումները վերածվեցին նավթագործների զանգվածային ցույցի, որի ժամանակ սպանվեց 16, վիրավորվեց ավելի քան 100 մարդ:











































