Այսօր տեղի ունեցավ ԵԱՀԿ երեք հիմնարար փաստաթղթերի հոբելյանական հրատարակության շնորհանդեսը: Հայաստանի ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչ Սերգեյ Կապինոսը նշեց, որ առաջին անգամ հայերեն լույս է տեսել Հելսինկյան եզրափակիչ ակտը, Փարիզյան խարտիան և Կոպենհագենի փաստաթուղթը: Ընթացիկ տարում լրանում է ԵԱՀԿ խորհրդաժողովի Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 35-ամյակը, իսկ այս տարի ԵԱՀԿ-ն նշում է նոր Եվրոպայի Փարիզյան խարտիայի և Կոպենհագենի փաստաթղթի կնքման 20-րդ տարեդարձը: