Tuesday, 09 06 2026
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ

Երևանի ասիական դեմքը

Հայաստանի իշխանությունը մեկը մեկի հետևից նամակներ է գրում Ֆրանսիային. Սերժ Սարգսյանը` Սարկոզիին, Սամվել Նիկոյանը` Ֆրանսիայի ԱԺ նախագահին, Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայտնի օրինագիծը ընդունելուց հետո ընդամենը վայրկյաններ անց իր շնորհակալությունը տարածեց: Մի խոսքով, պաշտոնական Երևանն էլ չգիտե, թե ինչպես իր երախտագիտությունը հայտնի Ֆրանսիային, որ այդ երկրի խորհրդարանն ընդունել է հայերի ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք որակող օրինագիծը: Մինչդեռ Ֆրանսիան այն դեռ պետք է Սենատում հաստատի, հետո պետք է Ֆրանսիայի նախագահը ստորագրի:

Բայց խնդիրը դա չէ: Անգամ այդ ամենի բացակայության դեպքում ակնհայտ է, որ այստեղ պաշտոնական Երևանը ի ցույց է դնում իր պատկերացումների և մտածողության ամբողջ ասիականությունը, մինչև գետին հազար անգամ խոնարհվելով Ֆրանսիայի առաջ: Թվում է, որ նախագահի կամ արտգործնախարարի մակարդակով հղված շնորհակալությունն ամենից հարիրը կլիներ ստեղծված իրավիճակում, առավել ևս, որ այստեղ խնդիրը Ֆրանսիայինն է, այսինքն` Ֆրանսիայի խորհրդարանն իր որոշումն է կայացնում, ոչ թե Հայաստանին ինչ-որ նվիրաբերություն անում:

Եվ առավել ևս, որ խնդիրը դեռ ունի անցնելու ընթացակարգ, վերջնական օրենք դառնալու համար, Հայաստանից թերևս բավարար կլիներ բովանդակալից, բայց զուսպ մի շնորհակալությունը որևէ մակարդակից: Բայց մենք տեսնում ենք բոլոր մակարդակների խոնարհումներ: Վաղը երևի թե Հայաստանի կրթության ու գիտության նախարարը Ֆրանսիայի իր պաշտոնակցից շնորհակալություն հայտնի, հետո` մյուս նախարարները հերթով, հետո` փոխնախարարներն ու վարչության պետերը:

Համատարած ասիականություն, որ ի ցույց է դնում պաշտոնական Երևանը: Ասիական ավանդույթների մեջ է մի լավ բանի համար այնքան շնորհակալություն հայտնել, որ հետո կատարողը այդ շնորհակալություններից և խոնարհումներից զզված ինքը փոշմանի, որ կատարել է այդ լավ բանը, դատապարտվելով հավերժական շնորհակալությունների և խոնարհումների: Մինչդեռ, այս պարագայում, Հայաստանը պարզապես հարվածի տակ է դնում Փարիզին:

Բանն այն է, որ Ֆրանսիայի խորհրդարանականները փաստարկում էին, որ այդ օրինագիծն ամենևին էլ հենց հայկական ցեղասպանության մասին չէ, ամենևին էլ հենց անմիջականորեն Թուրքիայի դեմ չէ: Անգամ օրինագծի անմիջական հեղինակ, պատգամավոր Վալերի Բուայեն և իշխող կուսակցության պատգամավորներն էին մի քանի անգամ փաստել այդ մասին` փորձելով խաղարկել հենց այդ հանգամանքը, որ Թուրքիան իզուր է ընդդիմանում և աղմուկ բարձրացնում, քանի որ խոսքը այստեղ ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ մարդկության դեմ գործած ոճիրների մասին է, ինչպես գրված է օրենքում:

Բայց, պաշտոնական Երևանն իր անվերջ շնորհակալություններով և երախտագիտություններով, փաստորեն, հերքում է հենց ֆրանսիացիների իսկ փաստարկները, այսինքն` ի չիք է դարձնում դրանք, առանց մտածելու, որ դրանով իսկ փաստարկներ է դնում Թուրքիայի բերանը: Նաև հենց այս պատճառով էր, որ Երևանը պետք է հնարավորինս չեզոք և զուսպ մնար այս պարագայում` չխառնվելով Ֆրանսիայի մարտավարությանը: Ֆրանսիացիները ասիացիներ չեն և հաստատ վատ չէին զգա և չէին նեղսրտի, եթե ասենք` Երևանից օրական քսան շնորհակալության և 40 երախտագիտության փոխարեն, ստանային ընդամենը մեկը, և ամեն ինչ ավարտվեր դրանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում