Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են այն բարձր վստահության մասին, որ Ձեր նկատմամբ ունի Բելառուսի ժողովուրդը»,- ասված է շնորհավորանքում: «Բելառուսի Հանրապետությունը և անձամբ Դուք միշտ էլ աջակցել եք Աբխազիային նրա համար դժվարին ժամանակներում: Մենք այդ մասին հիշում ենք երախտագիտությամբ: Վստահ եմ, որ մեր փոխհարաբերությունների դրական փորձը հիմք կծառայի շարունակական զարգացման համար»,- գրել է Բագապշը: