ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ նախագահի օգնական Գեորգի Մուրադյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նվարդ Վարդանյանը և Նարե Դանիելյանը ներկայացրել են աշխատանքից հեռանալու դիմում:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Ազգային ժողովի մեր աղբյուրները:
Նկատենք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռացված Հովիկ Աբրահամյանի թիմի վերջին անդամները լքել են Ազգային ժողովը:
Ի դեպ վերջերս ԱԺ-ի աշխատանքից ազատվել էին ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը և ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը: