Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական RBC Daily թերթին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Եթե մեր ընթերցողն ունի 10-15 րոպե ժամանակ, ապա կարդացեք այդ տեքստը և կհամոզվեք, որ վարչապետը խոսել է ամեն ինչից և ոչինչ չի ասել: Մենք ցանկացանք մեջբերել գեթ մեկ նախադասություն, որն իրենից արժեք կներկայացներ, սակայն չգտանք այն: Նայե՛ք այդ տեքստին օտարի աչքով, և կհասկանաք, որ նրա խոսքը լսելով՝ վստահաբար, չեք ցանկանա Հայաստանում որևէ ներդրում կատարել: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: