Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Ծառուկյանը խնայում է, իսկ մյուսները՝ թաքցնում

Վերջին օրերին երկու բավական հետաքրքիր տեղեկություն տարածվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին: Մեկն այն էր, որ Ծառուկյանը լուծարում է իր իսկ ստեղծած մշակույթի աջակցման խորհուրդը, որտեղ հավաքել էր մտավորականներին և հորդորել ներկայացնել մշակութային ծրագրեր, որոնց ֆինանսավորման համար խոստացել էր 100 միլիոն դրամի ֆոնդ: Ծառուկյանը այդ ֆոնդը փակում է՝ առանց որևէ լումա հատկացնելու որևէ ծրագրի՝ հայտարարելով, թե ֆինանսավորման արժանի ծրագրեր չկային: Միևնույն ժամանակ, իհարկե, ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, թե պատրաստ է շարունակել ֆինանսավորումը, այսինքն՝ նորից պատրաստ է փող հատկացնել, եթե լինեն այդպիսի ծրագրեր: Մյուս տեղեկությունն այն էր, որ Ծառուկյանը պատրաստվում է Լատվիայում՝ Ռիգայում, հյուրանոց գնել, ինչը հաստատել էր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավարը:

Այս երկու տեղեկությունները, որ ստացվում են իրարից անկախ, կարծես թե միմյանց տրամաբանական շարունակությունը լինեն: Ըստ էության ստացվում է, որ Ծառուկյանը մի կողմից անցնում է խնայողության ռեժիմի, մյուս կողմից էլ կապիտալն արտահանում է դուրս՝ ձեռք բերելով հյուրանոց Լատվիայում: Խնայողության ռեժիմը հասկանալի է այն իմաստով, որ ԲՀԿ առաջնորդը գուցե պատրաստվում է ընտրական ծախսերին, բայց իրականում ստացվում է, որ նա պատրաստվում է կապիտալի արտահանման: Ընդ որում՝ հիշենք, որ Ծառուկյանը նաև մի քանի ամիս առաջ մեծ քանակի կապիտալ արտահանեց՝ 40 միլիոն դոլարով հանքային ջրերի գործարան գնելով Բուլղարիայում:

Ըստ էության կարելի է ասել, որ Ծառուկյանի կողմից այդ ամենն էլ, այսինքն՝ կապիտալի արտահանումն էլ նախապատրաստություն է ընտրություններին: Չի բացառվում, որ ԲՀԿ առաջնորդը Հայաստանում կանխատեսում է այնպիսի զարգացումներ, որոնք կարող են վտանգել իր կապիտալը, և փորձում է հնարավորինս շատ ակտիվներ ձեռք բերել արտերկրում՝ աստիճանաբար այնտեղ տեղափոխելով իր բիզնեսը: Մյուս կողմից էլ՝ Ծառուկյանը կարծես թե Հայաստանի միակ գործարարն է կամ իշխող վերնախավ կոչվածի միակ ներկայացուցիչը, որն իր արտասահմանյան ներդրումները սկսել է հրապարակայնացնել:

Կասկած չկա, որ ներդրումներ դրսում անում են բոլորը՝ իշխանավոր և օլիգարխ, բայց կարծես թե որևէ մեկի ունեցվածքի մասին հրապարակային տեղեկատվություն չկա, իսկ լինելու պարագայում էլ այն հերքվում է, թեև բավական հեղհեղուկ կերպով: Օրինակ՝ այս իմաստով բավական հիշարժան է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող տեղեկատվությունը Ավստրիայում շոկոլադի գործարան ձեռք բերելու մասին: ՊԵԿ-ը հերքեց տեղեկությունը, սակայն հետաքրքիր էր Ավստրիայի հյուպատոսության պարզաբանումը, որի բովանդակությունը ոչ հերքում էր, ոչ էլ հաստատում տեղեկությունը՝ ընդամենը հայտնելով, թե մասնավորապես ինչ գործարանի մասին է խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում