Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե կադրային փոփոխություններ կատարելով՝ հնարավո՞ր է, որ իշխանական բուրգը կազմաքանդվի, ասաց՝ ոչ թե կազմաքանդվելու է, այլ իշխանությունը աջակցություն է ստանալու ժողովրդական լայն զանգվածների կողմից: Նա չբացառեց, որ առաջիկայում ևս հնարավոր են պաշտոնանկություններ, սակայն չեն լինի հեղափոխական լուծումներ: Սամվել Նիկոյանը նշեց, որ չնայած գոյություն ունի կոռուպցիոն կառավարություն, սակայն հասարակության սպասելիքները հիմնականում Հանրապետական կուսակցությունից են: