1952թ. այս օրը մահացավ սփյուռքահայ գրող–հրապարակախոս Արամ Անտոնյանը:
Նա Դեր–Զորի անապատում մահվան ճիրաններից ազատված հատուկենտ մարդկանցից է:
Նրա «Մեծ ոճիր»-ը գիրքն ամփոփում է Մեծ Եղեռնի վերաբերյալ մի շարք արժեքավոր վավերագրեր, վկայություններ, հրամանագրեր, ծածկագիր հեռագրեր, նամակներ ու գրություններ, որոնք ուղեկցվում են 1915-ի ջարդերից հրաշքով փրկված հեղինակի մեկնաբանություններով: Գիրքը տպագրվում է լուսապատճենահանման եղանակով: