Goal.com-ի հաղորդմամբ, «Միլան»-ի նախկին մարզիչ, բրազիլացի Լեոնարդոն համաձայնել է գլխավորել «Ինտեր»-ը: «Ինտեր»-ում Լեոնարդոն պետք է փոխարինի իսպանացի Ռաֆայել Բենիտեսին, որի հրաժարականի մասին լուրերը սկսեցին տարածվել դեկտեմբերի 20-ից: Tuttosport-ից տեղեկանում ենք, որ բրազիլացի մասնագետը արդեն հունվարից կստանձնի «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Նշենք, որ Բենիտեսին հեռացնելու դեպքում իտալական ակումբը ստիպված կլինի վերջինիս որպես փոխհատուցում վճարել 8 մլն եվրո: