Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինձ հաջողվել է ստեղծել մեգաէկոնոմիկայի այբուբենը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։


– Պարոն Բագրատյան, Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ օրենսդրական փաթեթը ընդունվեց ԱԺ-ում: Դրանում ՀԱԿ-ի ներկայացրած այլընտրանքային տարբերակը ընդհանրապես հաշվի չի առնվել: Նմանապես` ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը կգործի հունվարի 1-ից, թեև մոտ 3 շաբաթ առաջ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ պոլիսներ ձեռք են բերվել ապահովագրության ենթակա ընդամենը 10 տոկոս ավտոմեքենաների համար: Այս դեպքում էլ Ձեր մոտեցումները էականորեն տարբերվում են: Ձեր կարծիքով, ի՞նչ հետևանքներ կունենան այս երկու նոր ինստիտուտների ներդրումը այնպես, ինչպես կառավարությունն է որոշել, և արդյո՞ք երկար ժամանակ կգործեն:


– Կենսաթոշակային բարեփոխումների կառավարական տարբերակն ընդհանրապես արդյունավետ չէ: Տեսեք, արդեն մի քանի տարի է օրենք են փոխում: Երեկ չէ մյուս օրվա ընդունած օրենքը, որը ես քննադատել էի, նորից փոխում են: Ուրեմն թերի էր, չէ՞: Չեմ կարծում, որ այդ փոփոխություններից հետո էլ այն կյանքի կոչվի: Պարզապես պարտավորվել են արտասահմանի առաջ անելու, անում են: Եթե իսկապես ուզում են կյանքի կոչել, ապա բյուջեում առնվազն մի 60 մլրդ դրամի ծախս պետք է նախատեսեն: Այս պահի դրությամբ (15.02.2010թ.) նման ծախս չկա: Համենայնդեպս, բյուջեի այն տարբերակը, որն առկա է պաշտոնական կայքում, նման հոդված չունի:


Այլ է ավտոմեքենաներինը: Այն կգործի (անկախ 10, թե 20 տոկոսն է ապահովագրած) և իհարկե լուրջ պրոբլեմներ կառաջացնի արդեն մարտ-մայիս ամիսներին. մասսայական դատեր, ապահովագրական ընկերությունների կողմից վճարումների հրաժարումներ, պրոբլեմներ ավտոտեխսպասարկման ձեռնարկությունների հետ:


– Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը մինչև 2008թ., որոշ բացառություններով, արձանագրում էր բավականին ցածր գնաճ: Սակայն ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի պաշտոնական վիճակագրությունը սկսել է արձանագրել բավականին բարձր գնաճ: Ձեր կարծիքով, կա՞ն գնաճի մեծացման վրա ազդող այնպիսի գործոններ, որոնք սկսել են դրսևորվել միայն 2008թ.-ից հետո, և արդյո՞ք այսուհետ Հայաստանը դառնալու է խրոնիկ շատ բարձր գնաճ ունեցող երկիր:


– Մինչև 2008թ. Ռ.Քոչարյանի ահից ԱՎԾ պետը ինչ ասես նկարում էր: Հիմա էլ է նկարում, բայց հավանաբար վախը թուղթ ու գիր է արել: Համենայնդեպս, նրա դեմքն այլևս այդքան սփրթնած չէ:


– Ավարտվում է 2010թ.-ը: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրեք տարին տնտեսական առումով:


– Նորից հերթական կորած տարի: Որևէ ձեռքբերում չկա: Դրա համար կան հստակ քանակական և որակական բնութագրիչներ: Որակական բնութագրիչներից պետք է նշել կառուցվածքային ու տնտեսական բարեփոխումների առումով որևէ էական (թեկուզև մեկ) քայլի բացակայությունը: Ոչ ոք չի կարող ասել, որ 2010-ին որևէ էական բան է կատարվել այս ուղղությամբ: Ճիշտ հակառակը. մենաշնորհների դերն ուժեղացել է, խոշորն ավելի քիչ հարկ է վճարում, քան մեկ տարի առաջ, տնտեսության մեջ մանր սեփականատերերի ու գյուղացիական տնտեսությունների թիվը պակասել է և այլն: Քանակական բնութագրիչների առումով վիճակն ավելի վատ է: Այսպես, 2009-ին աշխարհի տնտեսության անկումը -2 տոկոս էր, Հայաստանինը` -14.4, 2010-ին` +4.8 և +2.4% (առաջին 10 ամիսը): Այսինքն` աշխարհից ետ մնալը շարունակվում է: 2010-ին Հարավային Կովկասում Հայաստանը ժողովրդի կենսամակարդակին վերաբերող գրեթե բոլոր ցուցանիշներով (կենսաթոշակների մեծությունից բացի) հայտնվեց վերջին տեղում: Ընդամենը 12 տարի առաջ առաջինն էր:


– Արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների ծավալը արդեն սկսել է աճել նախորդ տարվա նկատմամբ: Միաժամանակ այս տարի սկսեց նկատվել դրամի արժևորում դոլարի նկատմամբ, թեև այդ արժևորումը էական չէր: Ձեր կարծիքով, կարո՞ղ է Հայաստանը դարձյալ հայտնվել այն վիճակում, ինչ 2003-2007թթ. էր, երբ դրամը կտրուկ արժևորվեց:


– Այո, իհարկե, դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է: Այստեղ էական է, սակայն, որ 2010-ի ընթացքում դոլարն ինքը հիմնականում արժեզրկվել է: ԱՄՆ-ն դրանով փորձում էր խրախուսել արտահանումը երկրից: Ընդհանրապես պետք է նշել, որ մարդկության պատմության մեջ 2010-ը կմտնի իբրև «արժույթների պատերազմի» տարի: Բանն այն է, որ ԱՀԿ կազմավորմամբ անդամ երկրները զրկվեցին մաքսատուրքերի միջոցով արտաքին առևտրի վրա ազդելու հնարավորությունից: Եվ ահա շուկաների նվաճման հիմնական գործիքը դարձավ փոխարժեքի քաղաքականությունը: «Արժույթների պատերազմի» հիմնական նպատակը արտահանման խրախուսումն է: Հայաստանը, հակառակը, արժևորում է դրամը, սպանում արտահանումը: Դրսում նորմալ տնտեսագետները մեզ ապուշ են անվանում: Այնուամենայնիվ, 2003-2007թթ., բարեբախտաբար, չեն կրկնվի: Եթե անգամ տրանսֆերտներն աճեն, արտահանումից ստացվող արտարժույթը ՀՆԱ նկատմամբ անընդհատ իջնում է: Բացի դա, ահռելի թվերի է հասել արտաքին պարտքի սպասարկումը: Իսկ սա արտարժույթի պահանջարկ է ծնում:


– Դուք առաջարկում եք տնտեսագիտության մեջ մի նոր դիսցիպլին` «մեգաէկոնոմիկա» առանձնացնել: Ինչո՞ւ է անհրաժեշտ ներմուծել այս նոր առարկան և ի՞նչ է այն իրենից ներկայացնում:


– Մինչև 1934թ. տնտեսագիտության բազային առարկան «էկոնոմիկան» էր: Քեյնսի գրքի լույս ընծայումով պարզ դարձավ. կա միկրոէկոնոմիկա և մակրոէկոնոմիկա: Չէ՞ որ 19-րդ դարում սիստեմատիկ հարկային քաղաքականության և կենտրոնական բանկերի համակարգերի ձևավորմամբ պետությունների մասշտաբով ձևավորվել էր մակրոտնտեսությունը: Մեր (իմ) կարծիքով, ԱՀԿ կազմավորմամբ, երբ մաքսատուրքերն այլևս չեն կարողանում ապահովել երկրների ներքին շուկայի պաշտպանվածությունը (միայն վերջին 25 տարում աշխարհում միջին մաքսատուրքը 25%-ից իջել է 5%-ի), առաջին անգամ մարդկության պատմության մեջ միաժամանակ ձևավորվում է ապրանքների, ծառայությունների և ռեսուրսների միասնական շուկա: Առաջին անգամ ակնհայտ է դառնում ռեսուրսների նկատմամբ պահանջարկի ու առաջարկի համաշխարհային կորերի գործողությունը: Եվ այդ կորերը, դրանց փոփոխության առանձնահատկությունն ու էլաստիկությունը բոլորովին տարբեր են նմանատիպ ագրեգացված կորերի (մակրոէկոնոմիկա) վարքից: Սրա հիման վրա առաջարկվում է թեորեմ. աշխարհում մարդկային ռեսուրսների աճը (արտադրությունը) մի տեղ է (իսլամական աշխարհ, Հնդկաստան և այլն), կապիտալը` մեկ այլ տեղ (Արևմուտք), հանքահումքային ռեսուրսները բոլորովին այլ տեղում են (Ռուսաստան ու Մերձավոր Արևելք), իսկ ինովացիոն տեխնոլոգիաները բաշխված են յուրովի: Եթե նկատի ունենանք, որ բացի Անտարկտիդայից հողը բաժանված է և դրա վերաբաժանումը հնարավոր է միայն պատերազմների միջոցով, ապա ստացվում է, որ համաշխարհային տնտեսության հավասարակշռումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ աշխատանքի, կապիտալի, հանքային ռեսուրսի և ինովացիայի սահմանային արտադրանքը հավասարվի: Իսկ սա հնարավոր է միայն մեկ դեպքում. կամ կապիտալը պետք է գնա մարդկանց մոտ, կամ մարդիկ` կապիտալի: Ժամանակակից պայմաններում մարդիկ են գնում կապիտալի մոտ: Այդ իսկ պատճառով աշխարհը գտնվում է հսկայական միգրացիոն գործընթացների մեջ: Սա ժամանակակից մեգաէկոնոմիկայի տեսությունն է: Այստեղ հավասարակշռման (Վալրասի կամ Պարետոյի) օրենքներն այլ են: Օրինակ` ՀՆԱ ցուցանիշը պարզապես աղճատում է տնտեսական հավասարակշռության պատկերը:


– Փաստորեն, մեգաէկոնոմիկան ի վիճակի է մշակելու պետության ճիշտ տնտեսական քաղաքականության հիմքերը:


– Մեգաէկոնոմիկան պարզապես հիշեցնում է. եթե անգամ մակրոտնտեսական քաղաքականությունն իդեալական է, ապա մեգաէկոնոմիկական գիտելիքների բացակայության պայմաններում պետությունը կարող է կրախի մատնվել: Մոտավորապես դա տեղի ունեցավ Հայաստանում 2009-ին, երբ «չգիտես ինչու» տնտեսությունը 15% անկում արձանագրեց: Կամ` ՀՆԱ հաշվարկման համակարգում 2004-2008թթ. տնտեսությունն աճել է երկնիշ թվով, իսկ մեգաէկոնոմիկայում մեր կողմից առաջարկվող միջազգային հաշիվների համակարգի գնահատմամբ այդ աճը ՀՆԱ էներգատարության ու կապիտալատարության բարձրացման արդյունք է, որը ոչինչ չի տվել մարդկանց և յուրացրել է հանրության ռեսուրսները:


– Իսկ ի՞նչ եք անում, որ այդ տեսությունը տարածում գտնի: Ինչո՞ւ այն Հայաստանում չի կիրառվում:


– Հայ հասարակագիտական մտքի պատմության մեջ մեգաէկոնոմիկան առաջին տեսությունն է, որ հավակնում է համաշխարհային համբավի: Ես աստիճանաբար այն հնչեցնում եմ տարբեր երկրներում. Շվեդիա (Լինկոպինգի համալսարան), Ուկրաինա (Ազգային բանկի բանկային համալսարան): 2011-ին նախատեսված են դասախոսություններ Լեհաստանում: Ֆրանսիայում (Պիեռ Մենդեսի համալսարան) լույս է տեսնում մի գիրք, որտեղ բաժին է հատկացված այդ տեսությանը: 2011-ին հավանաբար կլինի տեսության պրեզենտացիան Մոսկվայում: Բարեբախտաբար, Հայաստանում գտնվեցին մարդիկ, որոնք ցանկություն հայտնեցին մասնակցելու տեսության հետագա մշակման աշխատանքներին: Հույս ունեմ Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի արտասահմանյան մասնաճյուղերից մեկի օգնությամբ ստանալ լուրջ ֆինանսավորում: Ինձ հաջողվել է ստեղծել այբուբենը: Վեպը դեռ պետք է գրել:


– Տիգրան Սարգսյանը իտալական Il Giornale-ին վերջերս տված հարցազրույցում նշել էր, թե Հայաստանի ապագան Եվրոպայում է, սակայն Հայաստանը անհանգստացած է Եվրոպայում քրիստոնեական արժեքային համակարգի կորստով: Ձեր կարծիքով, Եվրոպայում տեղի ունեցող ո՞ր փոփոխությունները կարող են անհանգստացնել Հայաստանին (եթե այդպիսիք կան):


– Տիգրան Սարգսյանն իրավունք չունի Հայաստանի անունից նման անպատասխանատու հայտարարություններ անել: Ի՞նչ է, ուզում է, որ դրա համար դրսում մի հերթական հա՞յ սպանվի: Մի հայ էլ ես եմ: Ես ամենևին անհանգստացած չեմ Եվրոպայում քրիստոնեական արժեքների կորստով: Ավելի շուտ անհանգստացած եմ մահմեդականների վիճակով: Հակամահմեդականության սրումը Եվրոպայում մեզ միայն վնասելու է: Մահմեդականները վրեժը լուծելու են «թույլ» կետերից մեկում: Իսկ Հայաստանը նման թույլ կետ է: Եվ ընդհանրապես, Եվրոպայում քրիստոնեության վիճակի հարցի քննարկումը թողնենք կաթողիկոսին, հոգևորականներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում