Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Իրան և Հայաստան. ներկա և հարցեր

Վաղը Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Հատկանշական է, որ Ահմադինեժադի այցը Հայաստան տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջազգային ջանքերից ձախողումից հետո: Խնդիրը նրանում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման բովում հնչում էին կարծիքներ, որ Հայաստանն ընկնելով հայ-թուրքական ջրերը և տարված լինելով սահմանի հեռանկարով` մոռանում է հարևան Իրանի մասին:

Այժմ, երբ հայ-թուրքական արձանագրությունները փոշոտվում են դարակներում, Իրանի նախագահի հայաստանյան այցը, թերևս, կարող է մեսիջ լինել, որ Հայաստանը հիշում է Իրանի մասին: Բայց հարցն այն է, թե Հայաստանը ե՞րբ է սկսել հիշել Իրանին: Իրանին կարծես թե սկսել են հիշել այն ժամանակ, երբ աշխարհը անցել է այդ երկրի հանդեպ պատժամիջոցների խստացման: Նույնիսկ Ռուսաստանն է այդ հարցում որդեգրել բավական կոշտ և անզիջում քաղաքականություն` հրաժարվելով այդ երկրի առջև ստանձնած մի շարք պայմանագրերի կատարումից:

Տեղեկություններ կան, որ Իրանում բավական լուրջ խնդիրներ են առաջանում տնտեսական վիճակի առումով: Ահա այդ պայմաններում Հայաստանի և Իրանի շփումները հարցեր են առաջացնում այն կապակցությամբ, թե արդյոք դրանք ինչպե՞ս կընկալվեն Արևմուտքում: Առայժմ այդ հարաբերություններն, անշուշտ, այն ծավալի չեն, որ մտահոգություն առաջացնեն Արևմուտքի համար: Եվ դժվար է նաև կարծել, թե Հայաստանի իշխանությունը, որ ամեն ինչ անում է աշխարհաքաղաքական կենտրոններում հազար անգամ ճշտելուց հետո, համարձակվի Իրանի հետ հարաբերություններ զարգացնել առանց ճշտելու դրանց հանդեպ Արևմուտքի հնարավոր վերաբերմունքը:

Բայց հայ-իրանական հարաբերության հարցերը այսքանով չէ, որ սահմանափակվում են: Կան նաև զուտ հայկական, ներքին նշանակության խնդիրներ: Բանն այն է, որ պատժամիջոցների արդյունքում Իրանում ծանրացող տնտեսական կացությունը կարող է, մեծ հաշվով, առաջ բերել արտագաղթի մեծ հոսք այդ երկրում: Այդ դեպքում հոսքի ուղղություններից մեկն էլ անկասկած լինելու է Հայաստանը: Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ հնարավոր ներգաղթին և ի՞նչ ծավալների ներգաղթի է պատրաստ:

Այսօր էլ տասնյակ հազարավոր իրանցիներ են գալիս Հայաստան, հանգստանում, աշխատում: Եվ դա նույնիսկ դրական է Հայաստանի համար, քանի որ գալիս են և գումար են ծախսում, նպաստում են տնտեսական շարժին: Սակայն, երբ ասենք իրանցիների թիվը սկսի հասնել ոչ թե տասնյակ, այլ ենթադրենք հարյուր հազարների, ապա դա արդեն տնտեսական աշխուժություն ապահովող գործոնից կարող է վերածվել լուրջ դեմոգրաֆիական և քաղաքական գործոնի:

Պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը դեմոգրաֆիական հավասարակշռության նման ծավալի փոփոխության: Սրանք հարցեր են, որոնք հայ-իրանական հարաբերության ծիրում դեռևս չեն շոշափվել, և կարծես թե ընդունված էլ չէ շոշափել: Սակայն ակնհայտ է, որ իրադարձությունները մտել են զարգացման այնպիսի հուն, որի պարագայում նկատելի է դեպի այդօրինակ դրսևորումները տանող միտումը: Թե ինչքա՞ն կգնան զարգացումները այդ հունով` դժվար է ներկայումս կանխատեսել, բայց ճանապարհը ամբողջությամբ անցնելու դրանց հեռանկարին Հայաստանը, թերևս, պետք է պատրաստ լինի արդեն այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում