Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հազիվ թե 2011-ը բեկումնային լինի Ղարաբաղի համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը:


– Պարոն Կռիլով, ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը 2010 թվականին, կարգավորման գործընթացում այս տարի ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին: Եվ ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան կարգավորման վերջին բանակցությունները` Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում:


– Ընդհանուր առմամբ անցնող տարում կարգավորման գործընթացը դրական եմ գնահատում, որովհետև գործընթացը շարունակվում է. կողմերը հանդիպում են նախագահների բարձր մակարդակով, սա դրական է: Կարգավորման գործընթացում, սակայն, նշանակալի տեղաշարժ չի արձանագրվել, և դա ցույց տվեց նաև Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը, որից, չգիտես ինչու, շատերը մեծ ակնկալիքներ ունեին: Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ցույց տվեցին, որ իրենց երկրները, իշխանությունները մնում են իրենց դիրքորոշումներին: Բանակցային գործընթացի թերությունը շարունակում է մնալ նույնը` կողմերը պատրաստ չեն հակամարտության փոխզիջումային կարգավորմանը և միջնորդներից ակնկալում են, որ նրանք հավանաբար մյուս կողմին կառաջարկեն այնպիսի լուծում, որն անհրաժեշտ են համարում Երևանում կամ Բաքվում: Իսկ ահա դիրքորոշումների մերձեցում չի նկատվում: Հենց այդ պատճառով էլ կարգավորման գործընթացը հայտնվում է փակուղային իրավիճակում:


– Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ 2011 թվականին ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Կարո՞ղ ենք տեղաշարժ ակնկալել հաջորդ տարի, թե՞ նույն վիճակը կպահպանվի և հաջորդ տարի:


– Իհարկե, բավական քաղաքական գործիչներ, փորձագետներ հանդես են եկել դրական սպասելիքներով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապագայի տեսանկյունից: Հատկապես այս առումով առանձնանում էր Մեթյու Բրայզան, ով մի քանի տարի շարունակ հայտարարում էր, որ հաջորդ տարին բեկումնային տարի է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ես նման լավատեսների թվին չեմ պատկանում, ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը համառորեն ձգձգվող հակամարտություններից է, որի կարգավորումը չի կարող արագ լինել: Այդ իսկ պատճառով հազիվ թե 2011-ը բեկումնային տարի դառնա ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ամենայն հավանականությամբ իրավիճակը կմնա նույն մակարդակում` փորք-ինչ ավելի լավ կամ փոքր-ինչ ավելի վատ:


– Ինչո՞վ եք բացատրում Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ազդեցության բավական նկատելի նվազումը:


– Դա, կարծում եմ, ընդունված երևույթ է, քանի որ նոր ադմինիստրացիայի օրոք ամերիկյան քաղաքականության մեջ առաջնահերթությունները փոխվեցին, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանում: Անզեն աչքով երևում է, որ Միացյալ Նահանգների մասնակցության մասշտաբները կովկասյան հարցերում նվազել է, այդ թվում նաև այն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են Կովկասյան տարածաշրջանի համար: Այդ իսկ պատճառով այստեղ` Կովկասի տարածաշրջանի զարգացման առումով շատ հետաքրքիր կլինի, թե ինչպես պետք է լուծվի վրացական պարտքերի հարցը, քանի որ Վրաստանը 2013 թվականին պետք է վճարի վարկերի տոկոսները, որը տրամադրվել էր Վրաստանին, իսկ այստեղ խոսքը գնում է բավական մեծ գումարների մասին, և անհասկանալի է, թե ինչպես պետք է կարգավորվի այդ հարցը: Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա հազիվ թե այստեղ արմատական փոփոխություններ տեղի ունենան: Եկող տարում, կարծում եմ, իրավիճակը առանձնապես չի փոփոխվի:


– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները այս տարի, ի՞նչ նշանակալի փոփոխություններ տեղի ունեցան երկու պետությունների փոխհարաբերություններում:


– Նոր ադմինիստրացիաների օրոք երկու պետությունների միջև հարաբերությունները դարձան ամբողջովին այլ մակարդակի, և թեև մնում են բարդ, սակայն դրանք հարաբերություններ են, որոնք բնորոշ են, որոնք ունեն սեփական շահերը հետապնդող պետությունները, և որոնք փորձում են պաշտպանել այդ շահերը: Հետխորհրդային տարածքից, այդ թվում և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականության փոխարեն, ամերիկյան քաղաքականությունն այսօր ձգտում է ոչ թե նոր հակառակորդներ փնտրելու, այլ ձգտում է գտնելու նոր խորհրդատուներ, կամ օգտագործելու այն հակառակորդներին, որ եղել են խորհրդատուի կարգավիճակում: Սրանք շատ դրական արդյունքներ էին անցնող տարում:


– Պարոն Կռիլով, Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մակարդակը նշանակալի վերելք ապրեց վերջին շրջանում, ինչո՞վ եք դա բացատրում:


– Իսկապես, Ռուսաստանը ինտենսիվորեն զարգացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ, Սևծովյան տարածաշրջանում` տնտեսական ոլորտում, ինչպես նաև Ադրբեջանի հետ, հատկապես` էներգետիկ բնագավառում: Ռուսաստանը սկսել է ադրբեջանական գազ գնել, ինչը բավական հատկանշանական երևույթ է: Սակայն այս հարաբերությունների զարգացումը չի կատարվում Հայաստանի շահերի հաշվին, հատկապես` Հայաստանի անվտանգության շահերի հաշվին: Թուրքիայի հետ համագործակցությունը ընթանում է Սև ծովի տարածաշրջանի անվտանգության հարցում: Իսկ Ադրբեջանի հետ մենք զարգացնում ենք տնտեսական հարաբերությունները, ամեն դեպքում այստեղ կարևորն այն է, որ այդ հարաբերությունները չպետք է հակասեն Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի` Հայաստանի շահերին: Կարծում եմ` Ռուսաստանը պահում է այս ուղղությունը, և անցնող տարին այս առումով բավական հաջող կարելի է համարել Հայաստանի հետ հարաբերություններում: Այնպես որ, հեռանկարը Կովկասում իրավիճակի առումով հուսանք, որ դրական ուղղությամբ կլինի, գուցե ոչ այնքան արագ, ինչպես կարելի էր ակնկալել, բայց կարևորն այն է, որ այդ պրոցեսը շարունակական լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում