Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ թուրքական կողմն սկսել է նավթի հետախուզման աշխատանքները Հյուսիսային Կիպրոսում: Հինգշաբթի օրը Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության իշխանությունների հետ ստորագրել է համաձայնագիր, որով վերջինիս տարածքներում հետախուզական աշխատանքներ կիրականացվեն:
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի ապահովենք հույն-կիպրոսցիներին նավթով»,- ասել է նա: Յըլդըզի խոսքով, այդ տարածքը կազմում է 288,000 քառակուսի կիլոմետր, որը ներառում է թուրքական Մերսինի, Թուրքիայի հարավային առափնյա շրջանների եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ ընկած տարածքները: