Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԼՂ հարցում առաջընթաց` առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցության, անհնար է

Մեր զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը: 


– Պարոն Թովմասյան, ինչո՞վ է Ղարաբաղը ամփոփում տարին, ի՞նչը կառանձնացնեիք անցնող տարում:


– 2010-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած ամենանշանակալի իրադարձությունը կարելի է համարել 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները: Ամենակարևորն այն էր, որ միջազգային դիտորդները արձանագրեցին, որ ԼՂՀ-ում ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին և ԼՂՀ ԸՕ-ին համապատասխան, և որ նախորդի համեմատ մի քայլ առաջ էին: Դա ես կհամարեի մեր անկախության հռչակումից հետո հզոր ձեռքբերումներից մեկը, և որ մենք ժողովրդավարության ինստիտուտների կազմավորման առումով ճիշտ ուղու վրա ենք: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատևել բռնապետական Ադրբեջանի կազմում: Մենք գիտենք, որ աշնանը Ադրբեջանում նույնպես տեղի են ունեցել ԱԺ ընտրություններ, բայց ժողովրդի գրեթե կեսը չի մասնակցել այդ ընտրություններին: Ի տարբերություն այն բանի, որ Ղարաբաղում ԱԺ ընտրությունների ժամանակ ժողովուրդը շատ ակտիվ էր:


– Բայց 2008-ին էլ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնք էլ այստեղ կասկածի տակ դրվեցին և չընդունվեցին:


– Ես ուզում եմ ընդգծել, որ ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները դասական առումով ոչ միայն Հարավային Կովկասում, այլև նույնիսկ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում, ավելի շատ ժողովրդավարական էին:


– Իսկ բացի ԱԺ ընտրություններից, ներքաղաքական կյանքում ի՞նչը կկարևորեիք ԼՂՀ-ում:


– Ներքին կյանքում կառանձնացնեի այն, որ թեև տարածաշրջանի վրա դեռևս ազդում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որոշ պետություններում տնտեսական անկում է նկատվում, բայց ի պատիվ ԼՂՀ-ի` ԼՂՀ կառավարությունը կատարեց պետբյուջեն և այն իրատեսական աճ ուներ:


– Ղարաբաղի 2011 թվականի բյուջեի նախագծով 9 տոկոս տնտեսական աճ է նախատեսված, այն դեպքում, երբ ՀՀ-ի գալիք տարվա բյուջեով նախատեսված է ընդամենը 4.6 տոկոս աճ. գրեթե երկու անգամ պակաս: Ինչո՞վ կբացատրեիք այս տարբերությունը:


– ԼՂՀ կառավարությունը երկրի բյուջեն կազմավորում է հիմնականում հաշվի առնելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագիրը և ԼՂՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի լավագույն հիմնադրույթները: Վերջին տարիների ե՛ւ տնտեսական ճգնաժամը, ե՛ւ ուժեղ քամիները, ե՛ւ կարկտահարումները, իհարկե, ազդել են ԼՂՀ տնտեսության վրա. այս տարի մոտ տաս հազար հեկտար ցորենի արտեր են կարկտահարվել, ինչը խանգարել է, որ մեր կառավարությունը կատարի իր առջև դրված խնդիրները: Քանի որ ֆորսմաժորային իրավիճակներում է աշխատել մեր կառավարությունը այս վերջին երեք տարիներին և պատվով է դուրս եկել, ուստի որևէ կասկած չկա, որ 2011 թվականի բյուջեն նույնպես կատարվելու է. և առնվազն 9 տոկոս տնտեսական աճ է ապահովելու:


– Հայաստանի և Ղարաբաղի բյուջեներում նախատեսված տնտեսական աճերի զգալի տարբերությունից, և նաև ձեր ասածից, կարելի՞ է ենթադրել, որ Ղարաբաղի վարչապետը ավելի լավ կառավարիչ է, քան Հայաստանի վարչապետը: Առավել ևս հաշվի առնելով այն, որ երկու երկրներն էլ նույն տնտեսական դաշտում են ըստ էության:


– Ես ԼՂՀ ԱԺ փոխնախագահն եմ, և Ղարաբաղի բյուջեն ոչ միայն Հայաստանի հետ եմ ուզում համեմատել, այլև` ԱՊՀ երկրների հետ, տարածաշրջանի երկրների հետ: Եթե Հայաստանում արձանագրել են այդքան տնտեսական աճ, ուրեմն դա ընդունենք ի գիտություն: Ասեմ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ավելի շատ Հայաստանի վրա է ազդում, քան Ղարաբաղի: Որովհետև մենք չճանաչված պետություն ենք, և տարածաշրջանում հիմնականում կապված ենք Հայաստանի հետ, իսկ Հայաստանը բազմաթիվ պարտավորություններ ունի, որոնք անկախության բոլոր տարիներին կատարել է` միջպետական վարկերի տեսքով:


– Պարոն Թովմասյան, ԼՂ հարցում ինչպե՞ս է Ղարաբաղը ամփոփում տարին:


– Ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ոչ միայն նախագահող պետությունները, այլև ողջ միջազգային հանրությունը, ըստ իս, գիտակցում են, որ ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվեց` առանց ԼՂՀ իշխանությունների, մնալու է սեղանի վրա: Եվ հիմա բոլորի խնդիրը այն պետք է լինի, որպեսզի ԼՂՀ-ն` որպես պատերազմող կողմ, վերադառնա բանակցային գործընթաց: Եթե հիշում եք` 92-94 թվականներին ասում էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն: Հիմա Ադրբեջանը ամեն փորձ անում է` այդ հարթությունից հակամարտությունը հայ-ադրբեջանական հակամարտության հարթություն տեղափոխելու համար:


– Իսկ մի՞թե Սերժ Սարգսյանը իր ձեռքով դա չտեղափոխեց այդ դաշտ` հենց թեկուզ Աստրախանյան հռչակագիրը ստորագրելով:


– Ցանկացած հումանիտար, մարդասիրական բնույթի հայտարարությունների տակ ՀՀ նախագահի ստորագրությունը մենք ողջունում ենք: Եվ մինչև հիմա` թեկուզ և Մադրիդյան սկզբունքները, ինչու չէ, նաև մինչ այդ եղած Քի Ուեսթը, Փարիզյան պայմանավորվածությունները, բոլորն էլ ստորագրվել են ՀՀ նախագահների կողմից` ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա: Բայց այդ բոլոր փաստաթղթերը ավելի շատ մարդասիրական բնույթ ունեն, և չեմ կարծում, որ հիմնարար փաստաթուղթ ստորագրվել է ԼՂՀ բացակայությամբ:


– ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, թե ինքը մեծ հույս ունի, որ 2011 թվականին ԼՂ հարցում առաջընթաց կլինի: Դուք առաջընթացի նախադրյալներ տեսնո՞ւմ եք:


– ԼՂ հարցում առաջընթաց` առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցության, անհնար է: Կարող են որևէ տեղ ինչ-որ հայտարարություն անել, ասենք` դիպուկահարների մասին: Սրանք մարդասիրական բնույթ ունեն: Իսկ հիմնարար փաստաթուղթ անհնար է` առանց ԼՂՀ իշխանությունների ստորագրության:


– Իսկ արդյո՞ք ԼՂՀ-ն իրապես բոլոր ջանքերը գործադրում է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու համար: Այն, ինչ անում է Ղարաբաղը, արդյո՞ք բավարար է:


– Ոչ միայն ԼՂՀ նախագահի, ոչ միայն ԱԳ նախարարության, ոչ միայն ԱԺ-ի, այլ նաև կուսակցությունների հետ եվրոպական, միջազգային կառույցների ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ բոլորը գալիս են այն եզրակացության, որ իրականում մենք պետք է վերադառնանք բանակցային սեղանի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում