Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Պտտվի՛ր, պտտվի՛ր, ոչընտի՛ր, ես քո երգը վաղուց եմ լսել

Վերջիններս հիմնականում ընդգծում են փաստը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն բացեիբաց մատնանշել է առկա խնդիրները, այլև` կոնկրետ դեղատոմսեր առաջարկել` բացերը լրացնելու համար: Այս միտքը տարբեր ձևակերպումներով կրկնում են և՛ ՀՀԿ-ական, և՛ ԲՀԿ-ական, և՛ ՕԵԿ-ական պատգամավորները` շեշտելով, որ նման ելույթն աննախադեպ է, ու հասարակությունը շուտով ականատես կլինի դրա պտուղներին: Ավելին, նույնիսկ դաշնակցականներն են հիացել Սերժ Սարգսյանի ելույթով և հույս են հայտնում, որ նրա խոսքերն առաջիկայում կվերածվեն գործի:

Քաղաքական դաշտի այս աժիոտաժն ու նման պնդումները, թերևս, անհասկանալի են: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի ելույթում որևէ նորություն չկա. նույն մտքերը` տարբեր ձևակերպումներով նա արտահայտել էր դեռ երկու տարի առաջ` 2008թ. հոկտեմբերի 2-ին` ԱԺ-ի իր ուղերձում: Այն ժամանակ էլ Սերժ Սարգսյանը խոսում էր կոռուպցիայի վտանգների և դրա դեմ անհաշտ պայքարի մասին: «Ուրեմն, նախևառաջ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկենք հասարակական հարաբերությունների որակը փոխելու և կոռուպցիայի ախտից ձերբազատվելու համար: Առանց սրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է», – 2008թ. ԱԺ-ի իր ուղերձում հայտարարել էր Սերժ Սարգսյանը և խոստացել. «Կոռուպցիայի դեմ պայքարը փոխելու է դեմքը, անցնելու ենք առավել անզիջում ու կոշտ միջոցների: Միջազգային չափորոշիչներին համաքայլ, քրեականացնելու ենք կոռուպցիայի ցանկացած դրսևորում: Հասարակության մեջ արմատավորելու ենք կոռուպցիայի հանդեպ բացարձակ անհանդուրժողականության մշակույթը: Պաշտոնի չարաշահումների հայտնաբերման և հետապնդման մակարդակն անշեղորեն աճելու է, որի նախադրյալների վկան ենք արդեն այսօր»: Դատելով Սերժ Սարգսյանի` շաբաթ օրվա ելույթից, այս ողջ ընթացքում ինքը որևէ քայլ չի արել դեռ 2008թ. հոկտեմբերին տված խոստումն իրագործելու համար: Ուստի Սերժ Սարգսյանը ստիպված էր շաբաթ օրը կրկնելու. «Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների և նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե ոչ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականություն է: Սա մեր վաղվա իրականությունն է: Այդ վաղը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով», – հայտարարել է նա:

Դեռ 2008թ. Սերժ Սարգսյանը նույն ջանասիրությամբ խոսել էր պետական համակարգի արդյունավետ աշխատանքի մասին: Նույնիսկ խոստացել էր օրինակ դառնալ շատերի համար: «Ես անձամբ եմ պատրաստ լինելու նվիրված աշխատանքի մթնոլորտի ձևավորման առաջամարտիկը մեր երկրում: Սեփական օրինակով եմ պատրաստ: Րոպե առաջ տուն ծլկելու կամ համակարգչային խաղ խաղալու նպատակադրմամբ աշխատանքի ներկայացած պետական պաշտոնյան, հասարակական աշխատողը և նույնիսկ շահույթ հետապնդող ձեռներեցն այսօր արդեն մեզ համար ուղղակի շռայլություն է, շռայլություն է մեր հասարակության համար: Հարցրեք իմ աշխատակազմին, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի օր են հնարավորություն ունեցել տանն անցկացնելու կամ միջինը օրական քանի ժամ են քնել… Պետական հատվածում շարունակելու ենք արմատավորել բարեխիղճ պետական ծառայությունը: Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից, զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնյայի աթոռին պիտի նստի բարեխիղճ, բացառապես հանուն հանրային շահերի գործող ծառայողը», – 2008թ. հայտարարել էր նա: 2010թ. նա նույն մտքերն է կրկնում` միայն թե այլ ձևակերպմամբ. «Եթե մենք ցուցաբերել և ցուցաբերելու ենք հնարավոր առավելագույն հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, ապա կոռուպցիայի, կաշառակերության և բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն: Այս գործում մեծ անելիք ունեն շատ-շատերը, սակայն քաղաքական պատասխանատվությունը, իմ համոզմամբ, առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցությանն է: Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, և կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որևէ նշանակություն չպետք է ունենան», – ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր նիստում հայտարարել էր նա:

Արդարադատության մասին ևս նա 2008թ. ասել էր. «Անձանց օրինական շահերի պաշտպանությունը և դրան ուղղված օրենքի գերակայության ապահովումն այլևս քաղաքական կարևորագույն խնդիրներ են»: Իսկ շաբաթ օրը հայտարարել էր. «Եվրոպական տիպի ժողովրդավարությունն ու օրինականությունը մեր հասարակության պահանջն են, ինչը նա բազմիցս և հստակորեն արտահայտել է թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ քաղաքական ուժերին քննադատելիս և թե՛ այդ նույն ուժերին խրախուսելիս: Եվրոպական չափանիշները` խանութի ցուցափեղկում դրված սննդամթերքից սկսած մինչև պետաիրավական համակարգ, պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում