Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն չկարողացավ հաղթել Բիլբաոյի «Ատլետիկ»-ին: Չնայած երկրորդ խաղակեսում կատալոնացիները խաղում էին հիմնական կազմով, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց գրավել բասկերի դարպասը: «Բարսելոնա»- «Ատլետիկ»` 0:0: Պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 5-ին: Ընթացիկ մրցաշրջանում սա երկրորդ հանդիպումն էր, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները չգրավեցին մրցակցի դարպասը: Առաջինը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումն էր «Հերկուլես»-ի հետ, որում կատալոնացիները սենսացիոն պարտություն կրեցին 0:2 հաշվով: