Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Երբ պարզ դառնա ՀԱԿ-ի պլատֆորմը, ապա կարելի է ասել` գործակցություն կստացվի՞, թե՞ ոչ». Արամ Կարապետյան

Օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանում գործող «Միաբանություն» հիմնադրամի ղեկավար Սմբատ Կարախանյանը ակտիվ շփումների մեջ է հայաստանյան իշխանությունների հետ: Այս տեղեկության հրապարակումից անմիջապես հետո Կարախանյանը հարցազրույց տվեց «Ժողովուրդ» օրաթերթին, և պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը լոյա՞լ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսին, պատասխանեց. «Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ինչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին և բանակցային պրոցեսներին, որ Կոնգրեսից հստակ մի բան Է ակնկալվում, որ տարվի հայամետ քաղաքականություն: Հարցը դրված չէ՝ ռուսամետ, այլ հայամետ: Հարցը դրվում է այսպես՝ մենք ինչ տեսակ Հայաստան ենք ուզում, որ արևմտյան կցորդ դառնա ու տարբեր ասոցացված միությունների միջոցով մտնի Թուրքիայի տա՞կ, արևմտյան ստրատեգները Հայաստանում ստեղծեն տրանզիտային արտաքին ռազմական հարթակնե՞ր: Հետո էլ վերջին պահին գան ռուսների գիրկն ու ասեն. «Մենք ձերն ենք՝ ոտքով գլխով, հոգով սրտով»:

«Նոր ժամանականեր» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին «Առաջին լրատվականը» այսօր հարցրեց, թե որքանո՞վ կարելի է լուրջ ընդունել Կարախանյանին առհասարակ՝ որպես ազդեցիկ գործիչ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում. «Քանի որ ես ընդհանրապես չեմ ճանաչում նրան` որևէ բան ասել չեմ կարող, որևէ լրջություն կամ ոչ լրջություն ասել չեմ կարող»,- ասաց Արամ Կարապետյանը:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե Կարախանյանի հարցացրույցով, ապա Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսով ՀԱԿ-ի ռուսական կողմնորոշման փաստը այլևս կարելի է իրողություն համարել, հետևաբար՝ կարելի՞ է ենթադրել, որ «Նոր ժամանակները», որը համարվում է ռուսական կողմնորոշման ուժ, կարող է գործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ՝ առնվազն այդ տիրույթում:

«Մենք Կոնգրեսի՝ որպես համաժողովրական շարժման հետ միշտ էլ որոշակի համագործակցություն ունեցել ենք, ես մասնակից եմ եղել նրանց բոլոր գործողություններին: Բայց հիմա արդեն ընտրությունների շրջան է, ավելի շատ խնդիրը գնալու է գաղափարական հիմքի հետ կապված: Դրա համար մի բան է մոտ լինել ռուսական էլիտային, բայց մեկ բան է գաղափարական ընդհանրություններ ունենալը: Օրինակ՝ ես չգիտեմ՝ Կոնգրեսը ինչ վերաբերմունք ունի Եվրասիական միությանը, ինչ վերաբերմունք ունի արդյունաբերության զարգացմանը, տարածաշրջանային գործընթացների հետ կապված` հայ-թուրքական, հայ-վրացական հարաբերությունների հետ կապված և այլն: Այսինքն՝ երբ պարզ կդառնան պլատֆորմները` այն ժամանակ կարելի է ասել` նոր համագործակցություն կստացվի՞, թե ոչ»,- նշեց Արամ Կարապետյանը:

«Այսինքն` եթե ձեր նշած հարցադրումների վերաբերյալ Կոնգրեսը ձեր դիրքորոշմանը համահունչ դիրքորոշում արտահայտի` դուք չե՞ք բացառում նման համագործակցությունը». հարցրինք Արամ Կարապետյանին։ «Այդ պարագայում միանշանակ հասկանալի է, որ բոլոր ուժերն էլ սկսելու են իրար հետ համագործակցել: Այսինքն՝ եթե համահունչ ծրագրեր ունեն`ուրեմն պարզ է, որ համագործակցելու են: Մինչև հիմա մյուս ուժերը դեռ իրենց կարծիքները չեն հայտնել, իրականում այդքան էլ ժամանակ չի մնացել մինչև ընտրությունները, և հենց սկսեն իրենց դիրքորոշումները արտահայտել, իրենց նախընտրական որոշակի ծրագրային զարգացումները ներկայացնել` ռեալ քննարկումներ կծավալվեն»,- նկատեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում