Մեծ Բրիտանիայում հայտարարվել է DAFTA Awards մրցանակաբաշխության հաղթողների անունները: Այս մրցանակները տրվում են տարվա ամենատարօրինակ, ամենածիծաղելի ու անսովոր երևույթների համար: Մրցանակը տրվում է տասն անվանակարգերում:
«Ամենաանսովոր պատմությունը` կապված կենդանիների հետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Պաուլ ութոտնուկը, որը ճիշտ արդյունքներ էր գուշակել Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած 2010թ.-ի ֆուտբոլի առաջնության 8 խաղի համար: Այդ անվանակարգում նա հաղթել է աշխարհի ամենատգեղ շանը, այն կետին, որը թռել էր զբոսանավի վրա, և այլ կենդանիների:
Պաուլը ներկայացված էր նաև «Տարվա անձ» անվանակարգում, սակայն նա առաջին տեղը զիջեց բրիտանացի «հեռուստամոլագար» Փոլ Յառին, որը պարբերաբար հայտվում է հեռուստառեպորտաժներից կադրում:
DAFTA-ի` «Ամենատարօրինակ հանցագործության» համար մրցանակին արժանացել է տատուի ավստրալիացի մասնագետը, որը պատվիրված «ին-յանի» փոխարեն իր հաճախորդի մեջքին նկարել է տղամարդու 40 սանտիմետրանոց անդամ: Այս մասին հաղորդել է NewsLite կայքը: