Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը վերադարձան Շիրակ

Գյումրիի «Շիրակ»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաջորդ մրցաշրջանի նախաշեմին ակումբը համալրվել է երկու նոր ֆուտբոլիստներով։ Թիմ են վերադարձել գյումրեցիներ Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը, ովքեր նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս Երևանի «Ուլիս»-ում։

Արմեն Տիգրանյանի հետ կնքվել է մեկ, իսկ Կարեն Ալեքսանյանի՝ երկու տարվա պայմանագիր։

Ավելացնենք, որ այս ֆուտբոլիստները արդեն խաղացել են «Շիրակ»-ի կազմում. մասնավորապես, Կարեն Ալեքսանյանը 1997-ից 2003 թթ. 137 խաղ է անցկացրել «Շիրակ»-ում ու դարձել 43 գոլի հեղինակ։ 1999 թվականին Ալեքսանյանը «Շիրակ»-ի կազմում հռչակվել է Հայաստանի չեմպիոն։ 2004-ին նա կրկնել է այդ հաջողությունը Երևանի «Փյունիկ»-ի կազմում՝ դառնալով նաև Հայաստանի գավաթակիր։

2003, 2004 և 2007 թթ. Ալեքսանյանը Քիշնևի «Զիմբրու»-ի կազմում երեք անգամ նվաճել է Մոլդովայի գավաթը։

Արմեն Տիգրանյանը «Շիրակ»-ի կազմում հանդես է եկել 2004 թվականին։

Արմեն Տիգրանյան
Կիսապաշտպան
Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 25-ին Գյումրիում
Հանդես է եկել՝
Թվական Ակումբ Խաղեր (Գոլեր)
2004 Շիրակ Գյումրի 6 (1)
2005 – 2007 Փյունիկ Երևան 56 (1)
2007 – 2008 Զոբ Ահան (Իրան) 6 (0)
2008 – 2009 Գոմել (Բելառուս) 11 (0)
2009 – 2010 Ուլիս Երևան 30 (1)

Արմեն Տիգրանյանը 3 անգամ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում։

Կարեն Ալեքսանյան

Կիսապաշտպան

Ծնվել է 1980 թվականի հունիսի 17-ին Գյումրիում:

Հանդես է եկել՝

Թվական Ակումբ Խաղեր (Գոլեր)
1997-2003 Շիրակ Գյումրի 137 (43)
2004 Փյունիկ Երևան 22 (3)
2004-2007 Զիմբրու (Մոլդովա) 53 (2)
2008 Բանանց Երևան 4 (0)
2008-2009 Տորպեդո Ժոդինո (Բելառուս) 11 (1)
2009-2010 Ուլիս Երևան 24 (0)

Կարեն Ալեքսանյանը 25 անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում