Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ամփոփելով անցնող տարին, նշեց. «Այս տարի համաժողովրդական շարժումը` ի դեմս Կոնգրեսի, կարողացավ պահպանել քաղաքացիական հասարակության այն մթնոլորտ-միջավայրը, որում ամեն մի բռնապետություն դատապատված է կոռոզիայի և քայքայման»: «Դատելով իրադարձությունների բնույթից և ներիքն դինամիկայից` այդ գործըթնացը կարող է ժամանակային առումով նաև անակնկալ ավարտ ունենալ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա լինի ոչ թե գահավիժում, այլ փափուկ վայրէջք` նախագահական, ապա խորհրդարանական արտահերթ ընտրությունների տեսքով և օրինական իշխանության հաստատմանբ»,- նշեց Աշոտ Սարգսյանը: