Տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը Վրաստանի իր պաշտոնակցին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Ինչպես հաղորդում են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից, այսօր Ալիևը զանգահարել է Սաակաշվիլիին` շնորհավորելու նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին նրա ցուցաբերած ուշադրության և շնորհավորանքի համար, հայտնում է Trend-ը: