Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 23-ին Ստամբուլում կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ու կառավարությունների ղեկավարների 11-րդ հանդիպմանը, ըստ ադրբեջանական գործակալությունների` հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը:
ՏՀԿ-ի նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009թ. մարտին Թեհրանում: Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985 թվականին հիմնադրվել է Իրանի, Պակիստանի և Թուրքիայի կողմից: Այժմ այդ կազմակերպությանն անդամակցում են նաև Ադրբեջանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը: